Երգչուհի Սիրուշոն ամուսնու՝ Լևոն Քոչարյանի ծննդյան տարեդարձի առթիվ ընտանեկան ջերմ տեսանյութ է հրապարակել։
Տեսանյութում Սիրուշոն դստեր՝ Զաբելի հետ շնորհավորում է ամուսնուն՝ կիսվելով տոնական ու ջերմ պահերով։
Երգչուհին մեկ այլ հրապարակմամբ ևս անդրադարձել է ամուսնու ծննդյան տարեդարձին՝ հրապարակելով համատեղ լուսանկարներ և դրանց կից գրելով.
«Լավ Մարդ, կյանքի բոլոր փորձություններում ու իրավիճակներում»։