Ուղիղ եթեր
Ավելին 8 րոպե առաջ - 11:14 16-11-2026

Ցուկերբերգը համացանցում ստացել «ամենահավատարիմ միլիարդատիրոջ» տիտղոսը

Կնոջ հետ զբոսանքի լուսանկարը, մեկ վիրուսային գրառում և հազարավոր կատակներ։ Ինչո՞ւ են օգտատերերը Ցուկերբերգին հռչակել «ամենահավատարիմ միլիարդատեր»։

Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտնվել է համացանցային քննարկումների և հումորային հրապարակումների կենտրոնում։ Պատճառը նրա և կնոջ՝ Պրիսցիլա Չանի համատեղ զբոսանքի լուսանկարն է, որը սոցիալական ցանցերում իսկական մեմային աղմուկ է բարձրացրել։

Օգտատերերից մեկը լուսանկարը հրապարակել է՝ կից գրելով․ «Միակ միլիարդատերը, որը դեռ հավատարիմ է իր կնոջը»։ Գրառումը հազարավոր արձագանքներ է հավաքել, իսկ Ցուկերբերգին անմիջապես շնորհել են համացանցային «վերջին հավատարիմ միլիարդատիրոջ» տիտղոսը։

Սակայն ամեն ինչ չի սահմանափակվել միայն հումորով։ Քննարկումներում հայտնվել են նաև բավական սուր մեկնաբանություններ։ Օգտատերերից մեկը կատակել է, թե Ցուկերբերգը «չափազանց աուտիկ է սիրուհի պահելու համար»՝ նոր քննարկումներ սկսելով նրա հանրային կերպարի և շփման առանձնահատկությունների շուրջ։

Այս մեկնաբանությունը, բնականաբար, զուտ համացանցային կատակ է և որևէ բժշկական ախտորոշման հիմք չէ։
Քննարկումների պատճառներից մեկն էլ տեխնոլոգիական ոլորտի այլ ազդեցիկ ներկայացուցիչների անձնական կյանքի շուրջ ծագած սկանդալներն են։ Դրանց ֆոնին Ցուկերբերգի ընտանեկան լուսանկարը դարձել է հակադրության խորհրդանիշ։

Իսկ Մարկի և Պրիսցիլայի սիրո պատմությունը բավական երկար է։

Նրանք ծանոթացել են 2003 թվականին՝ Հարվարդի համալսարանում, իսկ 2012-ին ամուսնացել։ Զույգի հարաբերությունները տարիներ շարունակ հաճախ են հայտնվել հանրային ուշադրության կենտրոնում։

Հատկանշական է նաև, որ 2024 թվականին Ցուկերբերգը կնոջ համար անսովոր ռոմանտիկ անակնկալ էր պատրաստել՝ ձայնագրելով «Get Low» երգի քավեր տարբերակը։ Հենց այդ երգն էր հնչում այն երեկույթին, որտեղ նրանք առաջին անգամ հանդիպել էին։

Թեև «ամենահավատարիմ միլիարդատիրոջ» տիտղոսը պարզապես համացանցային կատակ է, մի բան հաստատ է՝ այս անգամ աշխարհի ամենահարուստ տեխնոլոգիական գործարարներից մեկը հայտնվել է ոչ թե նոր տեխնոլոգիայի, այլ սիրո և հավատարմության մասին քննարկումների կենտրոնում։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
21:12 Ուկրաինացիները հարվшծել են Ախտուբինսկի ռազմական օդակայանին
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
20:57 Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի ռուսական սահմանի անցակետերը