Ռուսաստանի իշխանություններն ընդլայնել են ԱՄՆ քաղաքացիների ցուցակը, որոնց մուտքը Ռուսաստան արգելված է։
«Ստոպ ցուցակում» ընդգրկված են 29 ամերիկացիներ՝ «ռուսաֆոբիայի օրակարգը կազմող բարձրաստիճան ղեկավարներից, գործարարներից, փորձագետներից և լրագրողներից», հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Մասնավորապես ցուցակում են ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը, Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռոնալդ Քլայնը, Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Էդվարդ Փրայսը, «Մետա»-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, LinkedIn-ի գործադիր տնօրեն Ռայան Ռոսլանսկին և անգլալեզու «Մեդուզա»-ի գլխավոր խմբագիր Քևին Ռոթրոքը: