Ուղիղ եթեր
Ներքին 21 րոպե առաջ - 15:00 18-11-2026

Զորակոչի օրերը, դատ Հ1-ին, մահափորձ Թրամփի դեմ, ֆուրշետ Վեհափառի քթի տակ, Երևանի 19-ամյա թմրավաճառը

Բաքվից կրկին բաց տեքստով վերջնագրեր են հնչում։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Հայաստանի տարածքով անցնող հայտնի 42 կիլոմետրանոց ճանապարհահատվածի տեխնիկական պարամետրերը պարտադիր պետք է համաձայնեցվեն ադրբեջանական կողմի հետ։ Բայրամովը հպարտությամբ հավելել է նաև, թե ԱՄՆ նախաձեռնությամբ ստեղծված աշխատանքային խումբն արդեն նոյեմբերի 6-ից լծվել է այդ մայրուղիների ու էլեկտրական մալուխային նախագծերի տեխնիկական հարցերի համակարգմանը, մինչդեռ իրենք արդեն ավարտում են սեփական ենթակառուցվածքների կառուցումը։


Կառավարությունն արդեն նախապատրաստվում է առաջիկա զորահավաքային գործընթացներին։ Համաձայն նոյեմբերի 19-ի նիստի օրակարգում ընդգրկված նախագծի՝ 2027 թվականի ձմեռային զորակոչը կանցկացվի հունվարի 7-ից մինչև փետրվարի 12-ը։ Միաժամանակ, սահմանվել են նաև պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման ժամկետները, որոնք տուն կվերադառնան հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։ Բացի ավանդական զորակոչից, փաստաթուղթը կարգավորում է նաև կամավոր հիմունքներով ծառայության անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի քաղաքացիների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ խմբերի զորակոչի կազմակերպման գործընթացը։


ԱՄՆ արդարադատությունն այսօր կոշտ վերջակետ դրեց ամերիկյան քաղաքական վերնախավի դեմ ուղղված սպառնալիքներից մեկին։ Դատարանը Պակիստանի 48-ամյա քաղաքացի Ասիֆ Մերչանթին դատապարտել է ուղիղ 27.5 տարվա ազատազրկման՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենի և Նիկի Հեյլիի դեմ պատվիրված սպանություններ ու մահափորձեր կազմակերպելու համար։ Ընդհանրապես, ըստ հետաքննիչների, Մերչանթն ԱՄՆ էր ժամանել դեռ 2024-ի ապրիլին՝ միջազգային ահաբեկչական ցանցերի պատվերով քաղաքական սպանություններ իրականացնելու նպատակով, սակայն հուլիսին բռնվել էր երկրից փախչելու պահին։

Ամենից շատ դիտված

20:30 Քննարկումը փակ է. երկաթուղու վրա ծախսված փողերը գերչափազանցված են․ տնտեսագետ
19:46 4000 դրամի փոխարեն՝ 30 000. բաժանորդները բողոքում են «Վեոլիա Ջրի» կրկնակի ու եռակի հաշիվներից
18:03 Վոլոդյա Գրիգորյանի դուստրը հայրիկի հիշատակին երգ է նվիրել
16:00 Ընդդիմությունը հաղթեց լսումներում. նախագիծը մերժվեց. էս էի՞ք ուզում
19:24 Դուք ձեր էժան քաղաքական խարդավանքներով անշնչացրիք Արսեն Գևորգյանին, դուք վշտի ռահվիրաներ եք. Գառնիկ Դավթյան
18:09 «Հատիս» ռեստորանում հարսանիքի ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղել
18:00 Ի՞նչ են մտադիր դուրս բերել Հանրայինի պահեստներից
18:50 Դատախազությունը հաղորդում է ներկայացրել Փարաքարի համայնքապետի սպանության մեջ մեղադրվողի աղմկահարույց պնդումների վերաբերյալ
18:57 Ավելի լավ է հեռու մնաք. կրթության փորձագետը՝ Ավինյանի առաջարկի վտանգների մասին
20:10 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Արմավիրում. 3 հոգի սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել է ԲԿ