Ներքին 2 տարի առաջ - 11:30 21-03-2024

Նիկոլ չենք սպասարկում. Գյումրիի ռեստորաններից մեկը մերժել է վարչապետի պատվին ֆուրշետ կազմակերպել

Ինչպես արդեն հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը՝ մարտի 23-ին, այցելելու է Շիրակի մարզ, որտեղ ՔՊ մարզային վարչության նիստ է տեղի ունենալու։

Oragir.News-ին հայտնի է դարձել, թե որտեղ է գիշերելու Փաշինյանը, որտեղ է հավաքվելու ՔՊ-ական վերնախավը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը վաղուց հարգանք չի վայելում գյումրեցիների մոտ, դրա վառ ապացույցներից մեկն էլ այն է, որ ռեստորանային համալիրները հրաժարվում են նրանց սպասարկել։

«ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղից ֆուրշետ էին պատվիրել ռեստորանային համալիրներից մեկից, բայց, երբ իմացել են, որ Փաշինյանի համար է, հրաժարվել են։ Ասել են՝ մենք Նիկոլին չենք սպասարկում, և որ դա արդեն սկզբունքային նշանակություն ունի իրենց համար»,- ասաց մեր զրուցակիցը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ`ՔՊ-ական վերնախավի առաջին կանգառը Գյումրիի սրտում գտնվող Շիրազ ռեստորանում է լինելու։ Oragir.News-ի տեղեկություններով`Նիկոլ Փաշինյանը մարտի 23-ին մասնակցելու է նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում հիմնանորոգված մի քանի լսարանների՝ հանրային խոսքի լսարանի, թվային վերափոխման լաբորատորիայի, պանելային քննարկման հարթակի պաշտոնական բացման արարողությանը։ Այցի օրակարգում է նաև Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռանը մարզպետ կարգելու հարցը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան