Ներքին 13 րոպե առաջ - 10:00 18-11-2026

732 հազար դրամի ֆուրշետ` «մեկ անձից»

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամը օրերս կազմակերպել է միջոցառում, որը արժեցել է 723 հազար 250 դրամ։

Նախատեսվող կամ արդեն ավարտված այդ միջոցառման կարևորության մասին չհաջողվեց որևէ տեղեկություն հայթայթել պաշտոնական լրահոսից, սակայն ուշագրավն այն էր, որ սննդի տվյքլ օբյեկտն ընտրվել է առանց մրցույթի, հետևաբար նպատակային։

Օբյեկտը, որը գործում է «Ռիփաթ իէմջի» ՍՊԸ֊ի ներքո, ըստ երևույթին «Ագապե» սեղանատունն է, որը գտնվում է Սուրբ Էջմիածին վանքի տարածքում։

Թե ինչն է ստիպել Հովհաննես Հովհաննիսյանին ֆիզիկապես այդքան մոտենալ Վեհափառին, դժվար է ասել։