Արտաքին 7 րոպե առաջ - 10:13 18-11-2026

Թրամփի դեմ մահափորձ կազմակերպելու համար Պակիստանի քաղաքացուն դատապարտել են 27,5 տարվա ազատազրկման

ԱՄՆ դատարանը Պակիստանի 48-ամյա քաղաքացի Ասիֆ Մերչանթին դատապարտել է 27.5 տարվա ազատազրկման՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և այլ ամերիկացի պաշտոնյաների դեմ մահափորձ կատարելու համար, հայտարարել է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը։

«Դատավոր Էրիկ Ռ. Քոմիթը Ասիֆ Մերչանթին դատապարտել է 330 ամսվա ազատազրկման՝ միջազգային մակարդակով ահաբեկչական գործողություն կատարելու փորձի և վարձու սպանության համար», – ասվում է Արդարադատության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։

Հետաքննիչների տվյալներով՝ Մերչանթը ԱՄՆ է ժամանել 2024 թվականի ապրիլին՝ քաղաքական սպանություններ կազմակերպելու համար։ Թրամփից բացի, 2024 թվականին պոտենցիալ թիրախներ են համարվել նաև այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենը և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին։

Արդարադատության նախարարության տվյալներով՝ Մերչանթը ձերբակալվել է հուլիսի 12-ին՝ Միացյալ Նահանգներից հեռանալու փորձի ժամանակ, իսկ մարտ ամսին ատենակալների դատարանը նրան մեղավոր է ճանաչել ահաբեկչական հարձակում կատարելու փորձի և պատվիրված սպանություն կազմակերպելու մեջ։