Ուղիղ եթեր
Արտաքին 15 րոպե առաջ - 23:12 17-11-2026

ԱՄՆ-ն նախատեսում է մինչև դեկտեմբեր որոշում կայացնել Եվրոպայում իր զորքերի ներկայության վերաբերյալ

ԱՄՆ-ը մինչև դեկտեմբերի 1-ը կարող է որոշում կայացնել Եվրոպայում իր ռազմական ներկայության հետագա պահպանման վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Պենտագոնի ղեկավարի տեղակալ Էլբրիջ Քոլբին։

«Մենք դեռ հուսով ենք, որ կհասցնենք մինչև դեկտեմբերի 1-ը նախարարի դատին ներկայացնել առնվազն վերջնական տարբերակը, ինչից հետո նա խորհրդակցություններ կանցկացնի մեր կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ»,- հայտարարել է Քոլբին։

Նա հավելել է, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը պարբերաբար տեղեկացվում է Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության հարցի վերանայման ընթացքի մասին և ուշադրությամբ հետևում է իրավիճակի զարգացմանը։ Քոլբին ընդգծել է, որ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերը նույնպես առանցքային դեր է խաղում այս քննարկումներում։

Ձեզ գուցե հետաքրքրի