Ուղիղ եթեր
Արտաքին 26 րոպե առաջ - 18:52 18-11-2026

ԱՄՆ նախագահն ու Կանադայի վարչապետը Շենժենում քննարկել են առևտրային համաձայնագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Շենժենում քննարկել են երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ առաջընթացը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Կանադայի վարչապետի գրասենյակը։

«Վարչապետ Մարկ Քարնին այսօր հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ Առաջնորդները քննարկել են փոխշահավետ առևտրային համաձայնագրի ընթացիկ աշխատանքները, որը հնարավորություն կտա աշխատատեղեր ստեղծել, մեծացնել հասանելիությունը և հարգել Կանադայի լեզուները, մշակույթը և ինքնիշխանությունը», - ասվում է գրասենյակի հայտարարության մեջ։

Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը տեղի է ունենում Չինաստանի Շենժեն քաղաքում՝ նոյեմբերի 18-19-ը։ APEC-ը ներառում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 21 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը։

Ամենից շատ դիտված

20:30 Քննարկումը փակ է. երկաթուղու վրա ծախսված փողերը գերչափազանցված են․ տնտեսագետ
19:46 4000 դրամի փոխարեն՝ 30 000. բաժանորդները բողոքում են «Վեոլիա Ջրի» կրկնակի ու եռակի հաշիվներից
19:24 Դուք ձեր էժան քաղաքական խարդավանքներով անշնչացրիք Արսեն Գևորգյանին, դուք վշտի ռահվիրաներ եք. Գառնիկ Դավթյան
12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
20:10 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Արմավիրում. 3 հոգի սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել է ԲԿ
22:43 Սահմանադրության համար պատերազմ չի լինում, թող այս թեզը առաջ չտանեն. Աննա Գրիգորյան
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
22:24 Նիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդումով. Լևոն Զուրաբյան
23:20 Սահմանադրության փոփոխության հարցը պետք է քննարկել այս իշխանության հեռանալուց հետո. Աննա Գրիգորյան
22:58 Փոշի և երթևեկության խաթարում. ինչպես է ընթանում Խանջյան փողոցի վերանորոգումը