Ուղիղ եթեր
Ներքին Միտք 15 րոպե առաջ - 20:51 18-11-2026

Պարոն Միրզոյան, Ձեր գործը գերիների մասին մտածելը չէ, Ձեր գործը բացառապես գերիների վերադարձով զբաղվելն է. Առաքելյան

Մեր թիմակից Սյուզաննա Ավետիսյանի՝ ԱԺ-ում գերիների մասին հերթական հարցը հերթական անգամ հունից հանեց Արարատ Միրզոյանին, ով սկսեց մուննաթ գալ, թե բա կարող ա գիտեք գերիների մասին ինձնից շատ եք մտածում։

Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Պարոն Միրզոյան, Ձեր գործը գերիների մասին մեզնից շատ ու քիչ մտածելը չէ, Ձեր գործը բացառապես գերիների վերադարձով զբաղվելն է։

Գերիների հարցի մասին խոսում ենք անդադար, քանի որ դուք եք նրանց մոռացության մատնել։ Բաքվի բանտերում մարդիկ կան, ովքեր վեց տարի է գերության մեջ են, վեց տարի...
Ամեն վերադարձած հայրենակցի համար, անձամբ Ձեզ շնորհակալություն կհայտնեմ։
Սպասում ենք։

Իսկ մինչ այդ, օր չի լինելու, որ ձեր խղճին չծանրանա նրանց այնտեղ անցկացրած ամեն րոպեն, որտեղ էլ որ գտնվեք»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
22:43 Սահմանադրության համար պատերազմ չի լինում, թող այս թեզը առաջ չտանեն. Աննա Գրիգորյան
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
22:24 Նիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդումով. Լևոն Զուրաբյան
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
23:20 Սահմանադրության փոփոխության հարցը պետք է քննարկել այս իշխանության հեռանալուց հետո. Աննա Գրիգորյան
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
22:58 Փոշի և երթևեկության խաթարում. ինչպես է ընթանում Խանջյան փողոցի վերանորոգումը
07:53 ՔՊ-ում սպասում են Արմեն Գրիգորյանի հաջորդ քայլին․ «Ժողովուրդ»
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով