Գյումրիում աղբի վերամշակման գործարան կառուցելու և սանիտարական աղբավայր հիմնելու ծրագիրը քննարկվել է համայնքի ավագանու նիստում։
Ավագանին նախնական համաձայնություն է տվել «Արմ Գրին Վորլդ » ՍՊԸ-ի՝ թափոնների համալիր կառավարման, տեսակավորման, վերամշակման և սանիտարական աղբավայրի կառուցման ու շահագործման ծրագրին։
Ընկերության տնօրեն Լաերտ Գևորգյանը ավագանու անդամներին ներկայացրել է ծրագրի մանրամասները՝ պատասխանելով նաև նրանց հարցերին։ Քննարկման ընթացքում հնչել են տարաբնույթ կարծիքներ ու հարցադրումներ։
Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանն էլ ծրագրի հեռանկարի վերաբերյալ, կես կատակ, կես լուրջ, նշել է. «Եղավ, կասենք՝ փառք Աստծո, չեղավ՝ դե չի լինի, չի լինի»։ Գյումրի ավագանին ծրագրին տվել է նախնական համաձայնություն, սակայն դրա իրականացումը դեռ առջևում է։
Մանրամասները` տեսանյութում։
Անահիտ Չալիկյան