Ուղիղ եթեր
Ներքին 45 րոպե առաջ - 14:50 19-11-2026

Արարատի մարզում ոստիկանական օպերացիա է իրականացվել․ «Range Rover»-ում զենք-զինամթերք է հայտնաբերվել․ shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․ Նոյեմբերի 13-ին զենքի և ռազմամթերքի առգրավման դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհով՝ Արարատ քաղաքից դեպի Երևան ուղևորվող «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներն իրենց մոտ ապօրինի պահում և կրում են զենք-զինամթերք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատի մարզային քրեական վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկների հետ նույն օրը՝ ժամը 17։50-ին, Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի սկզբնամասում կանգնեցրել են նշված ավտոմեքենան։

Վարորդն ու ուղևորները դրսևորել են կասկածելի վարքագիծ, իսկ առջևի ուղևորը՝ Երևանի բնակիչ 43-ամյա Հրանտ Պ․-ն, իջնելով ավտոմեքենայից, շարունակել է կասկածելի վարքագիծ դրսևորել։

Նա իր մոտից զենքին նմանվող առարկա է փոխանցել հավաքված քաղաքացիներից մեկին՝ Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Վարազդատ Բ․-ին։ Վերջինս նկատվել է քրեական ոստիկանների կողմից, որից հետո անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է Արարատի մարզային քրեական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայի վարորդը՝ Երևանի բնակիչ 32-ամյա Գևորգ Ղ․-ն, և ուղևորները՝ Երևանի բնակիչներ 27-ամյա Սոս Գ․-ն, 27-ամյա Գոռ Հ․-ն ու 43-ամյա Հրանտ Պ․-ն, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, կրելու, փոխադրելու կամ առաքելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել են Արարատի մարզային քրեական վարչություն։

Կազմված փաստաթղթերի հետ միասին նրանք ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Մանրամասները՝ shamshyan.com կայքում։

Ամենից շատ դիտված

18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
23:10 Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին. Factor TV
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
18:38 36-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ. նրան մարմնական վնասվածքներ է պատճառել հարազատ եղբայրը
19:14 Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը
21:19 Բուլդոզերով ա ուզում լինի, սամալյոտով ա ուզում լինի, Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու. Նարեկ Կարապետյան
21:13 Ռադս կքաշեմ, կգնամ, բայց քանի վարչապետ եմ, բուլդոզերով էս պրոցեսը հասցնելու եմ մինչև վերջ. Փաշինյան
22:47 24-ամյա վարորդը «Merceders»-ով կողաշրջված հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ
22:39 Բանակում կրկին զիծառայող է մահացել
08:48 «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»