Ուսումնական հաստատությունների հասույթը, բացի ուսման վարձերից, գոյանում է նաև սեփական հյուրանոցային և հանրակացարանային ծառայություններից։
Այդ առումով Երևանի պետական համալսարանը ՀՀ այլ բուհերի մեջ ունի գերիշխող դիրք․ կարևոր հաստատություններից մեկը ԵՊՀ «Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազան» է, որը իր տեղանքով և չափերով չի զիջում բարձրակարգ հյուրանոցային համալիրներին և ընդհանուր կարգով իրականացնում է ցանկացած դիմողի կացարանը` լինի ուսանող, թե օտարերկրացի զբոսաշրջիկ։
Մյուս հաստատությունը Երևանում գտնվող և 125 համար ունեցող հանրակացարանն է։ Այս երկու կառույցները գործում են գրեթե ողջ տարի, սակայն նրանց արտացոլած հասույթը` դրամական մուտքերը ամենևին համահունչ չեն իրենց առկա պոտենցիալին (տեղանք, գներ, համարների քանակ)։
Հարցի վերջնական հասցեատերը հավանաբար ՊԵԿ֊ն է կամ առնվազն Հաշվեքննիչ պալատը։
Պետք է միայն նշել, որ վերնշյալ համալիրները՝ Ծաղկաձորի բազան և Երևանի հանրակացարանը, 2025 թվականի ողջ ընթացքում հայտարարագրել են 294.5 միլիոն դրամ, միջին օրական հաշվարկով 800 հազար դրամ, ինչը նշանակում է, որ այս կառույցները ողջ տարին եղել են «կիսադատարկ»։
Հ.Գ. Հավելենք, որ ռեկտորի հրամանով հաստատված գնացուցակներից մի քանիսի համաձայն 3 հատ 2500 դրամը հավասար է 6000 դրամի, ինչը հուսանք վրիպակի արդյունք է։