Ներքին Միտք 22 րոպե առաջ - 23:45 18-11-2026

Գավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառնալ ձեր հանցակիցը բոլոր զիջումներում. Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է Փաշինյանի հայտարարություններին՝ գրելով.

«Իշխանությանը հեռացնելու համար ընդդիմությանը ոչ թե իշխանության հետ գործարքի գնալ է հարկավոր, այլ նրա հետ որևէ գործարքի բացառում։

Հետևաբար՝ ընդդիմությանն առաջարկված գործարքը. համաձայնեք Ալիևի բոլոր պահանջներին՝ (Ալիևյան սահմանադրություն, նոր տարածքային զիջումներ, պայքար ազգայինի դեմ) հետո հրաժարական կտամ ՝ չանցավ։

Գավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառնալ ձեր հանցակիցը բոլոր զիջումներում՝ հետո իբր հեռանալու խոստման դիմաց։

Լավ է, որ հասկանում ես, Ալիևի բոլոր պահանջները կատարելուց հետո էլ ոչ մեկին պետք չես լինելու, դա էր քո միսիան, ինչպես այսօր խոստովանեցիր, բայց այդ ճանապարհին մենք քո հանցակիցը չենք դառնալու, ինչ էլ որ անես։

Ոչ առաջինն ես, ոչ վերջինը, որին թվացել է, որ ինքն անպարտելի է։
Քեզ հեռացնելը դարձել է ինքնապաշտպանական բնազդ. դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա ու գնալու ես։

Հ.Գ Ամեն ինչ հանձնելուց հետո քո հրաժարականը ո՞ւմ է պետք, Արցախի նախագահ Արայիկ Հարութունյանն էլ Արցախի էթնիկ զտումից առաջ հրաժարական տվեց»։

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
12:12 Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել
07:53 ՔՊ-ում սպասում են Արմեն Գրիգորյանի հաջորդ քայլին․ «Ժողովուրդ»
11:57 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան օրը
09:00 Հայաստանի տնտեսության գահավիժումը` «Զիգզագի» օրինակով