Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:07 22-07-2023

Դուք ազգակործան, գավառական առևտրականներ եք. փաստաբանը՝ Հայաստանի և Արցախի ղեկավարներին

Իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ռուբեն Վարդանյանի պետնախարար եղած ժամանակ ու նրա անմիջական ջանքերով BBC-ներով ու էլ եսիմինչերով Արցախից էին խոսում ու շուխուր անում (նրա գովքը չեմ անում, մինչև վերջ կարդացեք):

Արայիկը սրանց հետ ձեռք ձեռքի բռնած կատարեցին ադրբեջանի պահանջն ու նրան ազատեցին պաշտոնից: Բնականաբար, Արցախը դրանից ոչինչ չշահեց ու բլոկադան չդադարեց:

Հիմա իբրև թե աշխարհի ուշադրությունը գրավելու համար նույն Արայիկը պալատկի մեջ նստացույց ա անում ու խնդրում ա շուխուր անել Հայաստանով ու աշխարհով մեկ:
Դուք ազգակործան, ապաշնորհ, մորթապաշտ ու գավառական առևտրականներ եք»:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի