Արտաքին Ներքին 34 րոպե առաջ - 12:01 17-10-2026

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրեց Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» համաշխարհային լեռնային գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 21-23-ը:

«Փաշինյանի հետ բանակցությունները բովանդակալից և առարկայական էին։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը և դրանց զարգացման հեռանկարները։ Մեր երկրների միջև բաց և կառուցողական քաղաքական երկխոսություն է ծավալվել»,- ասաց Ղրղզստանի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո։