ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հունից դուրս եկավ՝ պատասխանելով Սահմանադրության մասին ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, որ ինքը անսկզբունքային է և անդադար տարբեր բաներ է ասում:
Նա նշեց, որ մեր Սահմանադրությունը թեպետ ներքին օրակարգի հարց է, սակայն ունի լեգիտիմության խնդիր:
«Ես ոչ միայն հայտարարել եմ, այլև մինչև վերջ գնացել եմ դրա հետևից: Ցանկացած պետության Սահմանադրություն նաև դիրքավորում է, մեր գործող Սահմանադրություհը կոնֆլիկտային տրամաբանությունը սպասարկող Սահմանադրություն է և ունի լեգիտիմության խնդիր: Շատ բան եմ ասել, այո, և էլի եմ ասել, դա է քաղաքական պատասխանատվությունը, ոչ միայն ասել եմ, այլև հավատացել եմ և գնացել եմ դրա հետևից, այդ թվում՝ 2020 թվականին, այդ թվում՝ դրանից առաջ, Ղարաբաղի համար ոչ մի բան չեմ խնայել ես՝ ի տարբերություն ձեզ, ես Ղարաբաղի շարժումը չեմ օգտագործել, որպեսզի Երևանի կենտրոնում շենքեր ունենամ սեփական կամ միլիոնատեր լինեմ, ես զինվորի սնունդը չեմ գողացել, տարել-մատուցել գեներալ Մանվելին, արջերին»:
Մեսրոպ Մանուկյանը տեղից վրդովված գոչեց՝ ով ա գողացել, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը հունից դուրս եկավ:
«Այո, դու ես գողացել, դու գողի սպասարկու ես, դու գողի «աբսլուգ» ես, դու ավելի վատն ես, դու արջ քորող ես, դու ավելի վատն ես, դու կաստյում բռնող ես, դու կոշիկ բռնող ես, դու դամաշնիկ բռնող ես, դու ավելի վատն ես, դու ստնտու ես»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Մեսրոպ Մանուկյանին:
«Գաղտնիք կա՞, որ Մեսրոպ Մանուկյանը եղել ա Մանվել Գրիգորյանի «աբսլուգը», կա՞ Հայաստանի Հանրապետությունում մարդ, որ սրա մասին չգիտի, կոռուպցիայի մասին ասելիս քեզ նայի հայելու մեջ, շեֆիդ տարածներին նայի, Մանվել Գրիգորյանի տարածներին նայի»,- նշեց վարչապետը:
Տեսանյութ: