Ուղիղ եթեր
Ներքին 27 րոպե առաջ - 16:00 18-11-2026

Շենգավիթում կեղտաջրերը լցվել են բնակարաններ․ բնակիչները ահազանգում են համաճարակի վտանգի մասին․ shamshyan.com

Shamshyan. com-ը գրում է․ Արդեն մի քանի օր է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյանների 1/2 հասցեի 6 հարկանի շենքի բնակիչները չգիտեն՝ էլ որ կառույցին դիմեն, որպեսզի շենքը փրկեն նախ փլուզումից, ապա գարշահոտ ու հակասանիտարական վիճակից։

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները զայրացած իրենց խոսքն էին ուղղում Շենգավիթի թաղապետարանի, «Վեոլիա ջուր» ընկերության և համատիրության նախագահի հասցեներին՝ ասելով.

«4 օր է՝ նորից հայտնվել ենք անելանելի ու անօգնական վիճակում։ 4 օր է՝ ոչ համատիրությունը, ոչ «Վեոլիա ջուրը», ոչ Շենգավիթի թաղապետարանը մատը մատին չեն տալիս, որ խնդիրը վերացնեն։ Իսկ խնդիրը նրանում է, որ կոյուղատարերի խցանման պատճառով կեղտաջրերը ոչ միայն լցվում են նկուղային հարկ, այլև առաջին հարկի տներ։

Ու ոչ միայն հոտն է տհաճ, այլ նաև վարակի բուն է։ «Վեոլիա ջուր» զանգահարում ենք, պատասխանում են, թե դա իրենց գործը չէ, դրանով պետք է զբաղվի կամ Շենգավիթի թաղապետարանը, կամ մեր շենքի համատիրությունը։

Թաղապետարան ու համատիրություն էլ ասես-չասես, նրանց թիվ մեկ խնդիրը դատարկ ու սին խոստումներ տալն է։ Հիմա չգիտենք՝ ում դուռը գնանք։

Մի քանի անգամ մեր հաշվին խցանումը մաքրել ենք տվել, անգամ կոյուղատարերի մի մասը մեր միջոցներով փոխել ենք, իսկ համատիրության նախագահին որ ասում ես, պատասխանում է նույն անհեթեթ ձևով՝ «ես ինչ անեմ, էդքան գումար չունեմ»։

Հետաքրքիր է, բա որ համատիրության համար էդ վճարումներն անում ենք, էդ գումարները ո՞ւր են գնում։ Երևի ճիշտ էր Տիգրան Ավինյանը, երբ ասում էր որ որոշ համատիրություններ մատնված են անգործության ու դրանց փնթի աշխատանքի պատճառով վարկաբեկվում են քաղաքապետարանն ու թաղապետարանը։

Հիմա դիմում ենք Տ. Ավինյանին, որ գոնե ինքը մեզ փրկի էս հակասանիտարական վիճակից։ Իսկ որ քաղաքապետարանը կարող է, դրանում մենք չենք կասկածում»։

Մանրամասները՝ shamshyan.com կայքում։

Ամենից շատ դիտված

20:30 Քննարկումը փակ է. երկաթուղու վրա ծախսված փողերը գերչափազանցված են․ տնտեսագետ
19:46 4000 դրամի փոխարեն՝ 30 000. բաժանորդները բողոքում են «Վեոլիա Ջրի» կրկնակի ու եռակի հաշիվներից
18:03 Վոլոդյա Գրիգորյանի դուստրը հայրիկի հիշատակին երգ է նվիրել
19:24 Դուք ձեր էժան քաղաքական խարդավանքներով անշնչացրիք Արսեն Գևորգյանին, դուք վշտի ռահվիրաներ եք. Գառնիկ Դավթյան
18:09 «Հատիս» ռեստորանում հարսանիքի ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղել
18:00 Ի՞նչ են մտադիր դուրս բերել Հանրայինի պահեստներից
18:50 Դատախազությունը հաղորդում է ներկայացրել Փարաքարի համայնքապետի սպանության մեջ մեղադրվողի աղմկահարույց պնդումների վերաբերյալ
18:57 Ավելի լավ է հեռու մնաք. կրթության փորձագետը՝ Ավինյանի առաջարկի վտանգների մասին
20:10 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Արմավիրում. 3 հոգի սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել է ԲԿ
22:43 Սահմանադրության համար պատերազմ չի լինում, թող այս թեզը առաջ չտանեն. Աննա Գրիգորյան