Ուղիղ եթեր
Ներքին 32 րոպե առաջ - 16:05 18-11-2026

Դե, պատմական-պատմական, եկեք գրենք՝ Ուրմիա լիճն էլ է մերը. Վահագն Ալեքսանյան

Հաշված օրերի ընթացքում կհրապարակվի նախագիծը, ֆորմատի մասին լրացուցիչ տեղեկություններ կլինեն, լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը` խոսելով Սահմանադրության նոր տեքստի մասին:

Հարցին՝ ի՞նչ քննարկումներ կան, Սահմանադրության նոր տեքստն ինչպե՞ս է հնարավոր ընդունել, նա պատասխանել է.

«Կարծում եմ՝ պետք է նախ տեքստը ներկայացնենք հանրությանը, լինեն հանրային քննարկումներ, հետո տեքստը գա Ազգային ժողով և Ձեր ասածն այդ փուլի մասին է»-նշել է նա:

Լրագրողը դիտարկում է արել, նշելով՝ ընդդիմությունն ասում է, քանի որ հեռացնում են Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը, իրենք որևէ ձևով կողմ չեն քվեարկելու:

«Պետք է ֆիքսել, որ խոսքը հեռացման մասին չէ, որովհետև Սահմանադրական փոփոխություններ չեն, սա նոր Սահմանադրություն է, որտեղ ուղղակի չի ներառվում դա։
Հիմա, եթե ընդդիմությունը, դեմքի բավականին լուրջ արտահայտությամբ պետք է մեզ բացատրի, որ մեր Սահմանադրության մեջ պետք է հղում արվի «Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին» Գերագույն խորհրդի որոշմանը, ապա պատրաստ ենք քննարկել ու լսել նրանց ռացիոնալ արգումենտացիան»-ասել է նա:

«Եթե այդ հղումը եղավ, դա նշանակում է, որ Հայաստանը տարածքային պահանջնե՞ր է ներկայացնելու Ադրբեջանին»-հարցրել է լրագրողը:

«Ակնհայտ է, որ դա տարածքային պահանջ է։ Այդ ձևակերպումն ինքնին տարածքային պահանջ է, ուրիշ բան, որ Սահմանադրության մեջ դա ուղիղ տեքստով գրված չէ և Սահմանադրական դատարանը դրա հետ կապված ունի որոշում»-նշել է Ալեքսանյանը:

Լրագրողն ասել է՝ եթե նույն տեսքով դրվում է, ոչինչ չի ենթադրվում, չէ՞, որին ԱԺ փոխնախագահը պատասխանեց.

«Ծաղիկ, մանուշակ, վարդ, պարտեզ, նմանատիպ արտահայտություններն էլ ոչ մի բան չեն նշանակում, կասե՞ք՝ ի՞նչ իմաստ ունի Սահմանադրության մեջ գրել ոչ մի բան չնշանակող արտահայտություններ»:

Դիտարկմանը, թե դա պատմական նշանակություն ունի, Ալեքսանյանը հակադարձել է.

«Դե, պատմական-պատմական, եկեք գրենք՝ Ուրմիա լիճն էլ է մերը, ինչո՞ւ չգրենք որ»,-ասել է Վահագն Ալեքսանյանը:

Ամենից շատ դիտված

20:30 Քննարկումը փակ է. երկաթուղու վրա ծախսված փողերը գերչափազանցված են․ տնտեսագետ
19:46 4000 դրամի փոխարեն՝ 30 000. բաժանորդները բողոքում են «Վեոլիա Ջրի» կրկնակի ու եռակի հաշիվներից
18:03 Վոլոդյա Գրիգորյանի դուստրը հայրիկի հիշատակին երգ է նվիրել
19:24 Դուք ձեր էժան քաղաքական խարդավանքներով անշնչացրիք Արսեն Գևորգյանին, դուք վշտի ռահվիրաներ եք. Գառնիկ Դավթյան
18:09 «Հատիս» ռեստորանում հարսանիքի ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղել
18:00 Ի՞նչ են մտադիր դուրս բերել Հանրայինի պահեստներից
18:50 Դատախազությունը հաղորդում է ներկայացրել Փարաքարի համայնքապետի սպանության մեջ մեղադրվողի աղմկահարույց պնդումների վերաբերյալ
18:57 Ավելի լավ է հեռու մնաք. կրթության փորձագետը՝ Ավինյանի առաջարկի վտանգների մասին
20:10 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Արմավիրում. 3 հոգի սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել է ԲԿ
22:43 Սահմանադրության համար պատերազմ չի լինում, թող այս թեզը առաջ չտանեն. Աննա Գրիգորյան