Հասարակության ապագայի նկատմամբ սպասումները հաճախ արտացոլում են երկրում տիրող ընդհանուր իրավիճակը։ Մարդկանց մի մասը շարունակում է հույսեր կապել ապագայի հետ, մինչդեռ մյուսների մոտ կուտակված խնդիրներն ու չարդարացված սպասումները հիասթափություն են առաջացնում։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիների կարծիքով՝ այս իշխանության օրոք Հայաստանում մարդիկ ավելի շատ հույսո՞վ են ապրում, թե՞ հիասթափված են։
«Սաղս էլ հիասթափված ենք։ Առաջինը՝ պատերազմի պարտությունը, ժողովրդի ապրելակերպը, որը գնալով վատանում է»,- նշեց մի քաղաքացի։
Հարցվածներից մեկն էլ հակառակ կարծիքն արտահայտեց՝ նշելով, որ մարդիկ ավելի շատ հույսով են ապրում, քանի որ նրանց ապրելակերպը բարելավվել է, ունեն աշխատանք, իսկ երկրում, վերջապես, խաղաղություն է։ Երբ նրան հարցրինք՝ արդյոք 2020 թվականի պատերազմի պարտությունը հիասթափություն չէր իր համար, քաղաքացին չցանկացավ մանրամասնել՝ նշելով. «Դա իմ ամենացավալի կետերից մեկն է»։
Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ այս պահին դեռ հույս ունի, որ ամեն ինչ լավ է լինելու՝ չնայած նրան, որ իշխանությունը շատ հարցերում ինքն իրեն հակասում է։
Մանրամասները՝ տեսանյութում։