Ներքին 15 ժամ առաջ - 18:38 18-11-2026

36-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ. նրան մարմնական վնասվածքներ է պատճառել հարազատ եղբայրը

Նոյեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Այդ օրը ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում մի քաղաքացի տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Շիրակի մարզային քրեական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Անդրեյ Մանուկյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված