Ուղիղ եթեր
Ներքին 10 րոպե առաջ - 12:52 19-11-2026

Իմ անցած ճանապարհն անցնելու համար ձեզնից 3 կենսաբանական կյանք կպահանջվի. Ղազարյանը-Անդրեասյան բանավեճ՝ ԱԺ-ում

«Ես այցելեցի Ակադեմիական քաղաք ու ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ կատարած հսկայական աշխատանքի համար: Երբ 2021 թվականի մարտի 17-ին հայտարարվեց, ակադեմիական քաղաքի ծրագրի մասին, դա 5 տարի առաջ էր, շատերը թերահավատ էին, մտածում էին՝ իրականություն չի դառնա, բայց ես հիացած եմ այն հարմարավետությամբ, հրաշալի պայմաններով ու ակադեմիական մթնոլորտով, որ տեսա»:

ԱԺ-ում Էդգար Ղազարյանը հեգնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ հարց ուղղելով նաև Սնուփ Դոգի չկայացած համերգի մասին:

«2023-ի ո՞ր բյուջեում էր գրած, որ պիտի Սնուփ Դոգի համերգ լինի, որը տենց էլ չկայացավ, հետո այդ համերգի փոխարեն կայացավ Ջենիֆեր Լոպեսի համերգը: Դուք հաշվե՞լ եք՝ էդ համերգի վրա ծախսած գումարներով քանի երեխա ՀՀ-ում կարող էր անվճար երաժշտական կրթություն ստանալ՝ հատկապես ժողգործիքների, ազգային նվագարանների գծով, եթե հաերգները պետական բյուջեով չկազմակերպվեին:

Օրինակ՝ դուք հետաքրքրվե՞լ եք՝ որևէ այլ երկրում պետական սուբսիդավորմամբ Սնուփ Դոգի համերգ եղե՞լ ա, թե՞ չէ, որ ՀՀ-ն իր հսկայական կարիքների մեջ որոշել էր Սնուփ Դոգ կամ Ջենիֆեր Լոպես ֆինանսարվորի:

Անդրեասյանն արձագանքեց դիտողությամբ:

«Հարց տալիս սովորաբար դիմում են, կարծում եմ՝ սա էլ է հմտություն, որը պետք է ինչ-որ մի տեղ սովորած լինեիք»:

Ղազարյանը կոշտ արձագանքեց Անդրեասյանի դիտողությանը՝ հիշեցնելով իր գիտական կոչումների մասին:

«Նախ՝ ինձ դիտողություն անելու համարձակությունից առաջ հաշվի՛ առեք, որ ես անցել եմ կրթական բոլոր ակադեմիական շերտերը, ունեմ գիտական կոչումներ ու ձեր նկատմամբ վերաբերմունքն ուղղակի վերաբերմունք է, ոչ թե կրթության պակաս ու իմ անցած ճանապարհը անցնելու համար ձեզնից 3 կենսաբանական կյանք կպահանջվի», - ասաց Ղազարյանը:

Ամենից շատ դիտված

18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
23:10 Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին. Factor TV
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
18:38 36-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ. նրան մարմնական վնասվածքներ է պատճառել հարազատ եղբայրը
19:14 Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը
21:19 Բուլդոզերով ա ուզում լինի, սամալյոտով ա ուզում լինի, Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու. Նարեկ Կարապետյան
21:13 Ռադս կքաշեմ, կգնամ, բայց քանի վարչապետ եմ, բուլդոզերով էս պրոցեսը հասցնելու եմ մինչև վերջ. Փաշինյան
22:39 Բանակում կրկին զիծառայող է մահացել