Ուղիղ եթեր
Ավելին 9 րոպե առաջ - 12:34 19-11-2026

Կարեն Կարագուլյանը մասնակցել է Բրեդ Փիթի նոր ֆիլմի պրեմիերային

Լոս Անջելեսում կայացել է ռեժիսոր Դևիդ Ֆինչերի «Քլիֆ Բութի նոր արկածները» ֆիլմի պրեմիերան, որին ներկա է եղել նաև հայազգի դերասան Կարեն Կարագուլյանը։

Ֆիլմի գլխավոր դերակատար Բրեդ Փիթը կարմիր գորգին ներկայացել է ընկերուհու՝ Ինես դե Ռամոնի ուղեկցությամբ։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ֆիլմի սցենարի հեղինակ Քվենտին Տարանտինոն և ստեղծագործական կազմի մյուս անդամները։

Կարեն Կարագուլյանը պրեմիերային մասնակցել է «Անորա» ֆիլմի ստեղծագործական թիմի ներկայացուցիչների հետ։

Նոր կինոնկարը Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի պատմության շարունակությունն է։

Գործողությունները տեղի են ունենում 1977 թվականին՝ նախորդ ֆիլմի իրադարձություններից ութ տարի անց։ Պատմության կենտրոնում կրկին Քլիֆ Բութն է, որի ճանապարհը այս անգամ հատվում է Մենսոնների ընտանիքի հետ։

Տեսանյութը՝ այստեղ։

Ամենից շատ դիտված

18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
23:10 Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին. Factor TV
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
18:38 36-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ. նրան մարմնական վնասվածքներ է պատճառել հարազատ եղբայրը
19:14 Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը
21:19 Բուլդոզերով ա ուզում լինի, սամալյոտով ա ուզում լինի, Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու. Նարեկ Կարապետյան
21:13 Ռադս կքաշեմ, կգնամ, բայց քանի վարչապետ եմ, բուլդոզերով էս պրոցեսը հասցնելու եմ մինչև վերջ. Փաշինյան
22:39 Բանակում կրկին զիծառայող է մահացել

Ձեզ գուցե հետաքրքրի