Ուղիղ եթեր
Ավելին 10 րոպե առաջ - 12:43 19-11-2026

Դենի Վիլնյովը կնկարահանի Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմը

Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի շուրջ քննարկումները շարունակվում են։ Հոլիվուդյան մամուլում շրջանառվում է բրիտանացի դերասան Ռոբերտ Փեթինսոնի անունը՝ որպես լեգենդար 007 գործակալի հնարավոր նոր դերակատարի։

Դերասանը հայտնի է «Մթնշաղ», «Բեթմեն» և «Փաստարկ» ֆիլմերից, իսկ այս տարի ընդգրկվել է Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսական» ֆիլմի դերասանական կազմում։

Նոր՝ 26-րդ ֆիլմի ռեժիսորը կլինի Դենի Վիլնյովը, որը հայտնի է «Դյունա», «Ժամանումը» և «Բլեյդ Ռաններ 2049» կինոնկարներով։

Ֆիլմի պաշտոնական անվանումն ու դերասանական կազմի ամբողջական ցանկը դեռևս չեն ներկայացվել։

Հիշեցնենք, որ Ջեյմս Բոնդի կերպարը տարիների ընթացքում մարմնավորել են Շոն Քոներին, Ջորջ Լեզենբին, Ռոջեր Մուրը, Թիմոթի Դալթոնը, Փիրս Բրոսնանը և Դենիել Քրեյգը։

Ամենից շատ դիտված

18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
23:10 Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին. Factor TV
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
18:38 36-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ. նրան մարմնական վնասվածքներ է պատճառել հարազատ եղբայրը
19:14 Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը
21:19 Բուլդոզերով ա ուզում լինի, սամալյոտով ա ուզում լինի, Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու. Նարեկ Կարապետյան
21:13 Ռադս կքաշեմ, կգնամ, բայց քանի վարչապետ եմ, բուլդոզերով էս պրոցեսը հասցնելու եմ մինչև վերջ. Փաշինյան
22:39 Բանակում կրկին զիծառայող է մահացել