Ուղիղ եթեր
Ներքին 11 րոպե առաջ - 10:47 19-11-2026

Ծովակի ճանապարհին Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին 2 երիտասարդներ են ծեծի ենթարկել. shamshyan.com

Նոյեմբերի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնի ծառայողը Ծովակ բնակավայրի ճանապարհի եզրին նկատել է, որ վիճաբանություն է տեղի ունենում։

Վիճաբանության մասնակիցներից նա ճանաչել է 40-ամյա Շահեն Շ․-ին և, իրենց մոտեցած ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար Նավասարդ Արարատյանի հետ միասին, կանխել է վիճաբանությունը։ Շահեն Շ․-ին և նրա հետ վիճաբանող երկու երիտասարդներին տեղափոխել են ոստիկանության Վարդենիսի բաժին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողներին Շահեն Շ․-ն հայտնել է, որ աշխատանքից տուն վերադառնալիս իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի հետևից լույսերը թարթելով՝ կանգնեցրել է «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ում դեմքով ճանաչում է։ Վերջինս նույն օրը, իր կողմից հիվանդանոցում հետազոտվող կնոջը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 46-ամյա Լիլիթ Մ․-ին դիտողություն անելու հետ կապված, վիճաբանել է իր հետ, որից հետո նա ընկերոջ հետ հարձակվել է իր վրա, ծեծի ենթարկել, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Այնուհետև հրել, գցել են գետնին և շարունակել հարվածել։ Ծեծկռտուքը դադարեցվել է միայն ոստիկանության ծառայողների միջամտությունից հետո։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Շահեն Շ․-ին ծեծի են ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 23-ամյա Սերժիկ Զ․-ն և նրա ընկեր 22-ամյա Խաչատուր Ե․-ն, ովքեր ոստիկանության Վարդենիսի բաժնում խոստովանել են կատարածը։

Դեպքի փաստով ոստիկանության Վարդենիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Շահեն Շ․-ն «Վարդենիս» բժշկական կենտրոնի տնօրենն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
23:10 Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին. Factor TV
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
18:38 36-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ. նրան մարմնական վնասվածքներ է պատճառել հարազատ եղբայրը
19:14 Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը
21:19 Բուլդոզերով ա ուզում լինի, սամալյոտով ա ուզում լինի, Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու. Նարեկ Կարապետյան
12:12 Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել