ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ը ավելի հաջողակ է լրտեսության մեջ, քան Չինաստանը։
«Նրանք ասում են, որ լրտեսում են մեզ։ Մենք նույնպես լրտեսում ենք նրանց։ Եվ ես կարծում եմ, որ մենք լրտեսության հարցում ավելի լավ ենք աշխատում, քան նրանք», – պնդել է նա Fox News-ին տված հարցազրույցում։
Հարցին, թե արդյոք նա պատրաստվում է խնդրել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին դադարեցնել այս պրակտիկան, Թրամփը պատասխանել է. «Անիմաստ է։ Նրանք կխնդրեն ինձ դադարեցնել դա, և ես վստահ չեմ, որ ես դա կանեմ», – ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։