Ուղիղ եթեր
Արտաքին 17 րոպե առաջ - 22:02 18-11-2026

Եվրահանձնաժողովը կոչ է արել Կիևին 45 միլիարդ եվրոյի վարկ տրամադրել

Եվրահանձնաժողովն առաջարկել է 2027 թվականի համար Ուկրաինային տրամադրել 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ վարկ․ Ուկրաինային աջակցություն տրամադրելուն նվիրված մամուլի ասուլիսում հայտնել է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Նրա խոսքով՝ 20 միլիարդ եվրոն նախատեսվում է ուղղել քաղաքացիական կարիքներին, այդ թվում՝ հիվանդանոցների և դպրոցների ֆինանսավորմանը, 25 միլիարդ եվրոն՝ ռազմական ծախսերին։

Ընդ որում, Ուկրաինան վարկի մայր գումարը պետք է վերադարձնի միայն Ռուսաստանից «ռեպարացիաներ» (պատերազմական փոխհատուցում) ստանալուց հետո։ Մոսկվան, իր հերթին, մերժում է Ուկրաինային «ռեպարացիաներ» վճարելու պահանջը։

Եվրահանձնաժողովի գնահատականներով՝ 2027-ին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը կկազմի շուրջ 70 միլիարդ եվրո։ Ֆոն դեր Լայենը նշել է, որ նոր վարկը թույլ կտա ծածկել այդ գումարի մոտ երկու երրորդը, մինչդեռ մնացած մասը պետք է տրամադրեն միջազգային այլ գործընկերներ։

ԵՀ նախագահը վստահություն է հայտնել, որ եվրոպական բոլոր երկրները հավանություն կտան իր առաջարկած վարկին, իսկ նրանք, ովքեր չեն ցանկանա ֆինանսավորել Ուկրաինայի ռազմական կարիքները, կկարողանան միջոցներն ուղղել քաղաքացիական նպատակների համար։

«Մենք կարծում ենք, որ սա բանակցությունների սեղանի շուրջ Ուկրաինային ուժեղ դիրքավորելու լավագույն միջոցն է»,- ընդգծել է նա։

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
22:43 Սահմանադրության համար պատերազմ չի լինում, թող այս թեզը առաջ չտանեն. Աննա Գրիգորյան
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
22:24 Նիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդումով. Լևոն Զուրաբյան
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
23:20 Սահմանադրության փոփոխության հարցը պետք է քննարկել այս իշխանության հեռանալուց հետո. Աննա Գրիգորյան
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
22:58 Փոշի և երթևեկության խաթարում. ինչպես է ընթանում Խանջյան փողոցի վերանորոգումը
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը