Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ակցիա էր Ազգային ժողովի դիմաց․ «Մարտական եղբայրություն» միաբանությունը ԱԺ-ում գործող բոլոր քաղաքական ուժերին մեղադրեց ալիևյան ծրագրին ծառայելում՝ ցույց տալով, որ քայլ առ քայլ բավարարվել են Ադրբեջանի պահանջները։
Մարտական եղբայրության անդամ, միջուկային ֆիզիկոս Ռուբեն Դալլաքյանը թվեց սահմանագծման ու սահմանազատման անվան տակ մեր կողմից արված միակողմանի զիջումները։ Նա հիշեցրեց, որ, օրինակ, Ոսկեպարի - Կիրանցի տարածքների մի մասի ու կից գյուղերի հանձնման օրերին Միաբանությունը միակ կառույցն էր, որ պատրաստվում էր ընդդիմանալ հայրենի տարածքների հանձնմանը հենց տեղում, սակայն իրենց եռօրյա կալանքի տարան իշխանական ուժայինները, իսկ դիմադրության ներուժը՝ պայքարելու խոստման տակ, բերեցին Երևան ընդդիմադիրները։ Արդյունքում տարածքները միակողմանի հանձնվեցին։
Նա նշեց մտահոգիչ փաստեր Տիգրանաշենի հնարավոր մոտակա հանձնմանը նախապատրաստելու մասին՝ խորհուրդ տալով ցանկացողներին բացել արբանյակային քարտեզներն ու համոզվել, որ այսօրվա իրականությունն ու դրա զարգացման ուղղությունը շարունակում են մնալ նույնը՝ հանձնողական։
Տեսանյութ: