Ուղիղ եթեր
Ներքին 10 րոպե առաջ - 10:48 19-11-2026

Հայաստանն առաջիկայում կներկայացնի անհետ կորածների հարցով իր առաջարկները

Ադրբեջանական կողմը ներկայացրել է անհետ կորածների հարցերով աշխատանքային պլանի նախագիծ, հայկական կողմն էլ առաջիկայում կներկայացնի իր նախաձեռնություններն ու պատկերացումները։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմի առաջարկները կներկայացվեն առաջիկայում, որպեսզի հնարավոր լինի համադրել երկու կողմերի ճանապարհային քարտեզները և համատեղ աշխատանք իրականացնել։

Անդրադառնալով առաջին պատերազմի տարիներին անհետ կորածների հարցին՝ Սիմոնյանը նշեց, որ այդ ժամանակաշրջանից պահպանված տվյալները կցկտուր են, ինչը դժվարացնում է արխիվային նյութերի հավաքագրումն ու հստակ տեղեկատվության հասանելիությունը։

Հարցին, թե ինչպե՞ս են որոշել «անհետ կորած» և «հաստատված գերի» հասկացությունների տարբերությունը, Սիմոնյանը պատասխանեց.

«Հաստատված գերիներ են համարվում այն անձինք, որոնց վերաբերյալ կան հաստատված տվյալներ, օրինակ՝ Կարմիր խաչի կամ միջազգային կառույցների միջոցով։ Անհետ կորածների պարագայում մենք չգիտենք նրանց ճակատագիրը։ Դա 100 տոկոսով չի նշանակում, որ տվյալ անձը մահացած է։ Չի բացառվում, որ որոշ մարդկանց վերաբերյալ տեղեկություններ կամ ողջ մնալու փաստեր ի հայտ գան»։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ կողմերը չեն սահմանափակվելու միայն միմյանց տրամադրած տվյալներով, և այս գործընթացում կարևոր դերակատարում պետք է ունենան Կարմիր խաչն ու միջազգային այլ կառույցները։

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
23:10 Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին. Factor TV
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
18:38 36-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ. նրան մարմնական վնասվածքներ է պատճառել հարազատ եղբայրը
19:14 Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը
21:19 Բուլդոզերով ա ուզում լինի, սամալյոտով ա ուզում լինի, Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու. Նարեկ Կարապետյան
12:12 Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել