Ուղիղ եթեր
Ներքին 16 րոպե առաջ - 11:44 19-11-2026

Հրազդանում «ՎԱԶ-2107» են գողացել․ երկու տղամարդ ձերբակալվել է

Ավտոմեքենայի գողության վերաբերյալ ահազանգը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց նոյեմբերի 14-ին։ Ահազանգով մեկնեց Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը։

Ահազանգողն իրավապահներին հայտնեց, որ ժամը 15․30-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Հրազդանի Կենտրոն թաղամասում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի իր մեքենան գողացել են՝ օգտվելով բանալին մեքենայի վրա լինելու հանգամանքից։

Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հրազդանի համայնքային ոստիկանները ձեռք բերեցին փաստական տվյալներ, որ գողությունը կատարել են նույն թաղամասի բնակիչ 38 և 46 տարեկան տղամարդիկ։

Երկուսն էլ հայտնաբերվել են և գողացված մեքենայով հանդերձ տեղափոխվել համայնքային բաժին։ Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։

Նախաքննությունը շարունակվում է։

Ամենից շատ դիտված

18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
23:10 Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին. Factor TV
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
18:38 36-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ. նրան մարմնական վնասվածքներ է պատճառել հարազատ եղբայրը
19:14 Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը
21:19 Բուլդոզերով ա ուզում լինի, սամալյոտով ա ուզում լինի, Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու. Նարեկ Կարապետյան
12:12 Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել
21:13 Ռադս կքաշեմ, կգնամ, բայց քանի վարչապետ եմ, բուլդոզերով էս պրոցեսը հասցնելու եմ մինչև վերջ. Փաշինյան