Ուղիղ եթեր
Ներքին 15 րոպե առաջ - 11:25 19-11-2026

ՀՀ-ն տարածաշրջանում թշնամի չունի. ամենամեծ թշնամին ՀՀ-ում գործող օտարերկրյա գործակալներն են․ Ալեն Սիմոնյան

ՀՀ-ն իր տարածաշրջանում նախ և առաջ թշնամի չունի. ամենամեծ թշնամին ՀՀ-ում գործող օտարերկրյա գործակալներն են, որոնք քաղաքական միավորներն են ստեղծում։

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

«Սահմանադրության փոփոխությունը պետք է եղել մեզ, պետք է մեզ, և դա Հայաստանի Հանրապետության մասին է։ Հայաստանի 90-ականների գրված սահմանադրությունը և այսօրվա իրողությունը, այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակը կատարյալ տարբեր են, հինգ տարի առաջվա Հայաստանը նու՞յն է, ինչ որ այսօր, իհարկե ոչ, իսկ ի՞նչ ասել 35 տարվա առաջվա աշխարհի գոյության մասին, ուզում եք ասեք աշխարհը նույն է, ինչ 35 տարի առաջ, աշխարհը նույնը չի։ Հայաստանի Հանրապետությունը իր տարածաշրջանում նախ և առաջ թշնամի չունի։ Ամենամեծ թշնամին Հայաստանի Հանրապետությունում գործող օտարերկրյա գործակալներն են, որոնք քաղաքական միավորներն են ստեղծում, ամենամեծ թշնամին դա է, և վերջինը Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունների մասին 2020 թվականին մենք քարոզարշավ ենք սկսել 2020 թվականի փետրվար ամսին և կորոնավիրուսը սկսվեց»,- ասաց Սիմոնյանը։

Այն դիտարկմանը, թե Հայաստանի շարունակաբար կատարում է Ալիևի պահանջները, այդ թվում՝ անկլավների հետ կապված, Սիմոնյանը նշեց․

«Իսկ ինչի այսպես կոչված անկլավներ, ուզում եմ հասկանալ Արծվաշենը մեր անկլավը չի, այսինքն Տիգրանաշենը Քյարքին չի՞, մենք չգիտե՞ն,ք այդտեղի բնակիչները չգիտե՞ն, որ դա սովետական ժամանակ հանդիսացել է ադրբեջանական։ Սովետի՞, իսկ Տիգրան Մեծի՞ ժամանակ, իսկ թաթար-մանղոլակա՞ն ժամանակ ի՞նչ է եղել այստեղ, որտեղ որ մենք, ի՞նչ է եղել, կասե՞ս ինձ։ Դե եկեք Աստվածաշնչից, Ադամ ու Եվայից սկսենք, բա ինչից պետք է սկսենք, Հայաստանի Հանրապետությունը ո՞նց է ստեղծվել, հարգելի լրագրող, ո՞նց է ի հայտ եկել, որտեղ ես դու հիմա գտնվում, ինչի՞ ես գտնվում այստեղ, այլ ոչ թե չգիտեմ որևիցե այլ տարածքում, որովհետև Հայաստանի Հանրապետությունը անկախություն է հռչակել չէ՞։ Բա որտե՞ղ է հռչակել այդ անկախությունը, Տիգրան Մեծի Մեծ Հայքում, հա՞»։

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
23:10 Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին. Factor TV
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
18:38 36-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ. նրան մարմնական վնասվածքներ է պատճառել հարազատ եղբայրը
19:14 Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը
21:19 Բուլդոզերով ա ուզում լինի, սամալյոտով ա ուզում լինի, Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու. Նարեկ Կարապետյան
12:12 Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել