Արտաքին 3 տարի առաջ - 16:00 19-02-2023

Իրանը Ուկրաինայի և Իսրայելի ընդհանուր թշնամին է. Զելենսկին Իրանին որակել է Ուկրաինայի թշնամի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իրանի Իսլամական Հանրապետությանը որակել է որպես իր երկրի թշնամի։ Ինչպես փոխանցում է EurAsia Daily լրատվականը, Զելենսկին այս մասին ասել է Կիևում Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենի հետ կայացած հանդիպման ժամանակ։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում Ուկրաինայի նախագահը հակաիրանական հայտարարություններ է արել։ Զելենսկին մասնավորապես նշել է, որ Իրանը Ուկրաինայի և Իսրայելի համար ընդհանուր թշնամի է։

Զելենսկին նաև ասել է, որ ինքը և Քոհենը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացումը։ Կողմերը նաև անդրադարձել են Ուկրաինայում հակաօդային պաշտպանության համակարգերի կառուցման հնարավորությանը։

Իսրայելի արտգործնախարարը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահի հետ կայացած հանդիպմանը խոստացել է ընդլայնել աջակցությունը Կիևին և մասնակցել երկրի վերականգնման գործընթացին։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի իշխանությունները պարաբերաբար մեղադրում են Իրան՝ Ռուսաստանին իրանական արտադրության անօդաչու թռչող մատակարարելու մեջ, որոնք օգտագործվում են Ուկրաինայի տարածքին հարվածելու մեջ։ Իրանի իշխանությունները պարբերաբար հերքում են այս մեղադրանքները՝ պնդելով, որ պատերազմող կողմերից որևէ մեկին զենք-զինամթերք չեն մատակարարում։


Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ