ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ հարաբերություններ ունի թե՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, թե՛ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, չնայած նրանց տարաձայնություններին։
Հինգշաբթի օրը Պուտինը երկկողմ բանակցություններ է վարել Թրամփի հետ։
Հանդիպումը տեղի է ունեցել Շենժենի միջազգային փոխանակման կենտրոնում, որը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի հիմնական վայրն է։
«Ես լավ հարաբերություններ ունեմ նրանց երկուսի (Պուտինի և Զելենսկու՝ խմբ.) հետ։ Նրանք շատ տարբեր մարդիկ են», – ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Ուկրաինայում տիրող հակամարտությունը։