Արտաքին 22 րոպե առաջ - 23:03 18-11-2026

Գազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատար

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի «Խան Յունիս» և «Արևմտյան Ջաբալիա» գումարտակների երկու դասակի հրամանատարների սպանելու մասին։

Այս մասին գրում է Արմենպրեսը։

«Իսրայելի պաշտպանության բանակը Խան Յունիսի (քաղաք հարավային Գազայի հատվածում) մոտակայքում ավիահարվածի ժամանակ սպանել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի «Խան Յունիս» գումարտակի դասակի հրամանատար Աշրաֆ Թաբասիին։ Առանձին գործողության ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը Ջաբալիայի (քաղաք հյուսիսային Գազայի հատվածում) մոտակայքում սպանել է ՀԱՄԱՍ-ի «Արևմտյան Ջաբալիա» գումարտակի դասակի հրամանատար Սաբեր Նաբհանին», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալների՝ սպանված անձինք «մասնակցել են իսրայելցի զինվորների և քաղաքացիական անձանց դեմ հարձակումների նախապատրաստմանը» և «զբաղվել են ՀԱՄԱՍ-ի ռազմական կարողությունների վերականգնմամբ», ինչը Իսրայելի պաշտպանության բանակը բնութագրել է որպես «հրադադարի համաձայնագրի համակարգված խախտում»։ «Սպանությունները կատարվել են ավիահարվածների միջոցով, որոնք ուղղված են եղել նրանց կողմից ներկայացվող սպառնալիքի վերացմանը», - նշել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Գերատեսչությունը հավելել է, որ «հարվածներից առաջ միջոցներ են ձեռնարկվել քաղաքացիական բնակչությանը հասցված վնասը նվազագույնի հասցնելու համար», այդ թվում՝ ճշգրիտ ուղղորդվող զինամթերքի կիրառում և օդային հսկողություն։

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
07:53 ՔՊ-ում սպասում են Արմեն Գրիգորյանի հաջորդ քայլին․ «Ժողովուրդ»
12:12 Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել
09:00 Հայաստանի տնտեսության գահավիժումը` «Զիգզագի» օրինակով
11:57 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան օրը