Մամուլ 4 տարի առաջ - 08:41 01-09-2022

ՔՊ-ն բաժանվել է երկու թևի․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արագածոտնի մարզում ՔՊ-ականներն աշխատում են իրար դեմ, սեպտեմբերի 25-ին այստեղ եւս ընտրություններ են սպասվում։ Առաջադրվել է 4 ուժ․ ՔՊ պաշտոնական թեկնածուն Ծաղկահովիտ խոշորացված համայնքի 30 տարվա գյուղապետ Նորաին Հակոբյանն է, ով, ի դեպ, նախկինում աչքի է ընկել ընդդիմադիր հայացքներով։ Նրա թեկնածությունը ՔՊ վարչությանն է ներկայացրել գործող մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, սակայն Հակոբյանի՝ իշխող ուժի կողմից առաջադրվելուն դեմ են եղել մարզից ընտրված ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը եւ փոխմարզպետ Էդգար Փարվանյանը։

Արագածոտնի մեր աղբյուրներն ասում են, որ այս զույգը քողարկված աշխատում է ՔՊ-ի դեմ եւ աջակցում առաջադրված մեկ այլ թեկնածուի` Գոռ Հունանյանին։ Վերջինս գլխավորում է Բարգավաճ Հայաստանի ու Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունների ձեւավորած «Հզոր համայնք» դաշինքը: Հիշեցնենք․ ՏԻՄ վերջին ընտրություններին Գոռ Հունանյանը պարտվել է Նորաին Հակոբյանին»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան