Ուղիղ եթեր
Սպորտ 12 րոպե առաջ - 12:04 19-11-2026

Բուդապեշտում «Total Chess» մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Ռապորտին, Լևոն Արոնյանը՝ Մամեդյարովին

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվել է «Total Chess World Championship Tour Pilot 2026» շախմատի մրցաշարի նոկաուտ փուլը։

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ մեր ընտրանու առաջատար Հայկ Մարտիրոսյանը 29։11 հաշվով հաղթանակ է տարել հունգարացի գրոսմայստեր Ռիխարդ Ռապորտի նկատմամբ, իսկ ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 22.5։17.5 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ։

Կանոնակարգի համաձայն՝ նոկաուտ փուլի յուրաքանչյուր դիմակայություն բաղկացած էր երկու խաղային օրից, որոնց ընթացքում մասնակիցներն անցկացնում էին 7-ական պարտիա՝ 4 կայծակնային (հաղթանակը՝ 1 միավոր), 2 արագ (4 միավոր) և 1 արագ դասական (8 միավոր, իսկ ոչ-ոքիի դեպքում՝ միավորների կեսը)։

Հայկ Մարտիրոսյանի և Ռիխարդ Ռապորտի մրցավեճի առաջին խաղային օրը (նոյեմբերի 17) բավականին դրամատիկ էր ստացվել․ կայծակնային և արագ շախմատի 6 պարտիաներից հետո 3։9 հաշվով զիջելիս հայ շախմատիստը սև խաղաքարերով հաղթել էր օրվա վերջին՝ 8-միավորանոց պարտիայում ու առաջին օրն ավարտել 11։9 հաշվով։ Պատասխան խաղային օրը Մարտիրոսյանն էլ ավելի է ամրապնդել իր առավելությունը՝ մրցակցին զիջելով ընդամենը 2 միավոր (18։2) և երկու օրվա հանրագումարով գրանցելով 29։11 հաշիվը։

Հիշեցնենք, որ մրցաշարի խմբային փուլում Հայկ Մարտիրոսյանը հաղթել էր աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենին, ոչ-ոքի խաղացել նիդերլանդցի Անիշ Գիրիի, Շահրիյար Մամեդյարովի ու ամերիկացի Աբհիմանյու Միշրայի հետ, զիջել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին և C խմբում 3-րդ տեղը գրավելուց հետո դուրս եկել փլեյ-օֆֆ, որտեղ նրա մրցակից Ռիխարդ Ռապորտը նույնպես հայտնվել էր իր խմբում 3-րդ հորիզոնականը զբաղեցնելու շնորհիվ։

Ամենից շատ դիտված

18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
23:10 Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին. Factor TV
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
18:38 36-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ. նրան մարմնական վնասվածքներ է պատճառել հարազատ եղբայրը
19:14 Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը
21:19 Բուլդոզերով ա ուզում լինի, սամալյոտով ա ուզում լինի, Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու. Նարեկ Կարապետյան
21:13 Ռադս կքաշեմ, կգնամ, բայց քանի վարչապետ եմ, բուլդոզերով էս պրոցեսը հասցնելու եմ մինչև վերջ. Փաշինյան
22:39 Բանակում կրկին զիծառայող է մահացել