ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կմասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպմանը:
Այս մասին Թրամփն ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Ես այնտեղ կլինեմ»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։
Անքորիջում Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների միջև բանակցություններն ավարտվեցին գրեթե երեք ժամ հետո։ Կողմերը համաձայնության եկան ուկրաինական հակամարտության կարգավորման որոշ կետերի շուրջ։ Նախագահները նաև նախնական համաձայնության եկան նոր հանդիպման շուրջ։