Եթե ժողովուրդը մերժի Սահմանադրությունը, ես հրաժարական եմ տալիս, եթե «այո» ասի, հաջորդ ընտրություններում չեմ առաջադրվի. Փաշինյան
Ընդդիմադիրներին ասում եմ՝ եկեք գնանք հանրաքվեի: Եթե ժողովուրդը մերժի Սահմանադրությունը, ես հրաժարական եմ տալիս, եթե «այո» ասի, հաջորդ ընտրություններում չեմ առաջադրվի:
Այս մասին այսօր Կառավարության նիստում ասաց Փաշինյանը՝ դիմելով ընդդիմությանը:
«Հաջորդ շաբաթ կհրապարակվի Սահմանադրության նախագիծը»,- ասաց Փաշինյանը: