Սպորտ 2 ամիս առաջ - 21:13 27-08-2026

ՈՒԵՖԱ-ն չի աջակցի Ջաննի Ինֆանտինոյին, եթե նա առաջադրվի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում

ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է, որ չի աջակցի Ջաննի Ինֆանտինոյին, եթե նա առաջադրվի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում հերթական ժամկետի համար։ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը նաև հայտարարել է, որ Ինֆանտինոյի դեմ, ամենայն հավանականությամբ, այլ թեկնածու կառաջադրվի։

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ ՈւԵՖԱ-ն քննարկում է ՖԻՖԱ-ի նախագահի դեմ իրավական քայլերի հնարավորությունը՝ կապված ՖԻՖԱ-ի մրցաշարերի, այդ թվում՝ աշխարհի առաջնության առևտրային իրավունքների մի մասը մասնավոր ներդրողներին վաճառելու նախաձեռնության հետ։ Այդ նախագծի շուրջ լուրջ հակազդեցություն էր առաջացել, և ՖԻՖԱ-ն ի վերջո հրաժարվել էր դրանից։

Ինֆանտինոն պատրաստվում է պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում չորրորդ ժամկետի համար, սակայն նրա ղեկավարությունը վերջին շրջանում բախվել է ՈւԵՖԱ-ի և այլ ֆուտբոլային կառույցների աճող քննադատությանը։

Ամենից շատ դիտված

17:30 Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել
08:23 Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ «Հրապարակ»
12:49 Սարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա. Սրբուհի Գալյան
15:00 Ինչո՞ւ ես կեղծում, եղբայր․ կարելի՞ է անձնագրում նշել «Արցախ»
10:00 Լուսահոգի «Եվրոպայի Սերգեյի» ՈւՎԿ֊ի շահույթը 5 անգամ կրճատվել է
14:55 Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան
10:35 Քրեական ոստիկանները բացահայտել են uեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորվել է. ՆԳՆ
16:08 10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածյալ 18-ամյա աղջիկը ձերբակալվել է
14:38 Էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղել ա՞. Սիմոնյանը՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասին
12:09 «ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությունը» առաջիկայում կգրանցվի Հայաստանում