Շաքիում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցու կալանքը 3 ամսով երկարաձգվել է Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու Ջերմաստիճանը կտրուկ կնվազի․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում Քրեական ոստիկանները բացահայտել են uեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորվել է. ՆԳՆ Խարբերդի մասնագիտացված մանկատանը մահվան դեպքեր են արձանագրվել․ օպերատիվ տեղեկություններ են հասել գլխավոր դատախազին․ Shamshyan.com Նախագահի հրամանագրերով 7 դեսպան հետ է կանչվել Դավիթ Տոնոյանն իրեն մեղավոր չի ճանաչում. գործի նյութերը հերքում են մեղադրանքը. Փաստաբանական թիմ «ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությունը» առաջիկայում կգրանցվի Հայաստանում Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային
Սպորտ 18 րոպե առաջ - 20:15 26-11-2026

Հայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններում

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Երևանի «Արարատի» կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը հրապարակայնորեն աջակցություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Գևորգ Ղազարյանին․

«Ես Վարազդատ Հարոյանն եմ՝ ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ։ Տեղեկացել եմ, որ Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Շատերն են արդեն խոսել Գևորգի մարդկային որակների մասին։ Ես անձամբ հանդիպել եմ Գևորգի հետ, ծանոթացել եմ նրա ծրագրին ու լիովին համամիտ եմ նրա մտքերին։ Հուսով եմ՝ կլինեն արդար ընտրություններ, և Գևորգը, վստահ եմ, կհաղթի։ Առա՛ջ, Գևորգ ջան»,- տեսաուղերձում նշել է Հարոյանը։

Գևորգ Ղազարյանն իր հերթին արձագանքել է ազգային ընտրանու նախկին խաղընկերոջ խոսքերին․

«Շնորհակալություն երկարամյա խաղընկերոջս՝ Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան և ավագ Վարազդատ Հարոյանին՝ ցուցաբերած աջակցության և վստահության համար։
Ֆուտբոլային ֆեդերացիա լինելու է»,- գրել է Ղազարյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրելու նախաձեռնությամբ հանդես էին եկել երկրպագուական վեց շարժումներ, ինչից հետո նա երկկողմ համաձայնությամբ խզել էր պայմանագիրը Երևանի «Արարատ-Արմենիայի» հետ՝ լքելով մարզչական շտաբը։ Ղազարյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրել է Գյումրիի «Շիրակը», իսկ նրա նախաձեռնությանն ավելի վաղ միացել կամ հրապարակային աջակցություն էին հայտնել նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանը, Ռոման Բերեզովսկին, Լևոն Պաչաջյանը, Էդգար Մալաքյանը, Արթուր Պետրոսյանը, Արտավազդ Քարամյանը, ինչպես նաև «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը։

Հավելենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 21-ին։ Ղազարյանից բացի՝ ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու է նաև «Սյունիք» ակումբի կողմից առաջադրված Դենիս Ջորկաեֆը։

Armsport

Ամենից շատ դիտված

08:23 Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ «Հրապարակ»
22:25 Իսակովի պողոտայում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ
10:35 Քրեական ոստիկանները բացահայտել են uեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորվել է. ՆԳՆ
23:04 «Hongqi»-ին Աբովյանում վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
22:10 Ֆիլմի ուղերձը հայրենասիրությունն է, սիրել հայրենիքը, պայքարել ամեն մի թիզ հողի համար. Արամ Մխիթարյան
17:30 Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել
12:49 Սարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա. Սրբուհի Գալյան
15:00 Ինչո՞ւ ես կեղծում, եղբայր․ կարելի՞ է անձնագրում նշել «Արցախ»
14:55 Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան
22:53 Սահմանադրության այս նախագիծը ոչ միայն ալիևյան և հակահայկական է, այլև՝ բացահայտ հակաեվրոպական. Աշոտյան