Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Մալաթիայում և Էսքիշեհիրում ռազմական ուղղաթիռների մասնակցությամբ տեղի ունեցած վթարներից հետո սկսվել է հետաքննություն։
Գերատեսչության հաղորդմամբ՝ ստեղծված քննիչ հանձնաժողովներն ու մասնագետները շարունակում են ուսումնասիրել վթարների պատճառները՝ դիտարկելով բոլոր հնարավոր վարկածները։
Նշվում է, որ երկու դեպքերի առնչությամբ համապատասխան դատախազություններում ևս քրեական վարույթներ են հարուցվել, իսկ հետաքննության արդյունքները կհրապարակվեն դրանց ավարտից հետո։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ՊՆ մամուլի քարտուղար Զեքի Աքթուրքը նախարարությունում կայացած շաբաթական ճեպազրույցի ընթացքում։ Նա նաև տեղեկացրել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը պաշտոնական այց կկատարի ԱՄՆ։
Աղբյուր՝ Ermenihaber