Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նոյեմբերի 25-ին ընդունելով Լիտվայի արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսին։
Ալիևի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ֆոնին երկու երկրների միջև ձևավորվում են տնտեսական և առևտրային կապեր։
Նա նշել է, որ ստեղծվել են նաև երրորդ երկրներից Հայաստան և Հայաստանից երրորդ երկրներ Ադրբեջանի տարածքով բեռների տարանցման հնարավորություններ։
Ադրբեջանի նախագահը հավելել է, որ Բաքուն շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման ուղղությամբ։