Ներքին Տեսանյութ 29 րոպե առաջ - 20:18 25-11-2026

Մեր իշխանությունը Արցախը պահելու, Արցախը չտալու կռիվ է տվել. ՔՊ-ականը վրդովվեց լրագրողի հարցից

Մոնթեի մասին նկարահանված ֆիլմի պրեմիերային մասնակցելը ինձ համար շատ մեծ պատիվ է, ես վստահ եմ, որ ֆիլմը շատ կայացած և հուզիչ է լինելու: Մոնթեն մեծություն է, լեգենդ է, իմ ժամանակների, Արցախյան առաջին պատերազմի, ես վեապրել եմ, այդ ամենի մեջով անցել եմ, այդ ժամանակվա հերոսի մասին ֆիլմ դիտելը հիմա շատ հուզիչ է:

Լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական Քրիստինե Վարդանյանը:

«Ֆիլմը մի մարդու մասին է, որ իր կյանքը դրել է Արցախի համար, հանուն Արցախի, և այսօր այն իշխանությունը, որը նաև Դուք եք ներկայացնում, տվեց Արցախը, մենք ձեր իշխանության օրոք կորցրինք Արցախը: Այս մասին ի՞նչ կասեք»,- ՔՊ-ականին հարց ուղղեց լրագրողը:

Վերջինս հակադարձեց՝ նշելով, որ հարցը տեղին չէ, ինքը համաձայն չէ այդ տեսակետի հետ. «Մեր իշխանությունը չի տվել, ընդհակառակը, մեր իշխանությունը Արցախը պահելու, Արցախը չտալու կռիվ է տվել, այդ կռվին մասնակից է նաև իմ որդին, և եթե դուք ասում եք, որ Արցախը տվել են, առաջին հերթին անհարգալից վերաբերմունք եք ցույց տալիս Արցախի համար կռված, իրենց կյանքը զոհաբերած տղերքին»:

Արցախը հանձնել են այն մարդիկ, ովքեր երկար տարիներ՝ տասնամյակներ շարունակ, բանակցել են Արցախը հանձնելու, ոչ թե պահելու շուրջ, հավելեց Վարդանյանը:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
18:45 Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու տուն գնա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման․ Հարութ Սասունյան
14:55 Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել
12:30 Տիրադավին պարգևատրեցին, կաթողիկոսի անունը շրջանցեցին. ավագանու անդամը՝ Փաշինյան-Սիոն գործարքի մասին
21:25 Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
23:29 Թուրք նախարարը «Զանգեզուրի միջանցքը» անվանել է նաև TRIPP
21:43 «Հայ ժողովուրդ» եզրույթը «ՀՀ ժողովուրդ» ձևակերպմամբ փոխարինելը նշանակում է հրաժարվել հայկական ազգային պետության գաղափարից
07:41 Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ «Ժողովուրդ»
16:00 Հանրային ճնշումը կհանգեցնի իշխանափոխության
16:30 Եթե Սևանը վնասվեց, Արարատյան հարթավայրն էլ է վնասվելու․ Ամուլսարի շահագործման աղետալի հետևանքները