Շուրջ 647 միլիոն դրամի կապիտալ ներդրում, 6 կիլոմետր հիմնանորոգված ճանապարհ, աշխատանքների ավարտից հետո որակի վերաբերյալ դրական գնահատական, սակայն այսօր Վահրամաբերդ տանող ճանապարհի վիճակը բազմաթիվ հարցեր է առաջացնում։
Խոսքը Հ32-Վահրամաբերդ-Հովունի-Մ1 ճանապարհահատվածի շուրջ 6 կիլոմետրի մասին է, որի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2018 թվականի մարտին։ Ծրագրի արժեքը կազմել է շուրջ 647.04 միլիոն դրամ։
Այն իրականացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակում։
Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն՝ «Մոստովիկ» ՍՊԸ-ի հետ համատեղ։ 2018 թվականի օգոստոսին աշխատանքներն արդեն ավարտական փուլում էին, իսկ նույն տարվա հոկտեմբերին հայտարարվեց, որ ճանապարհահատվածի հիմնանորոգումն ավարտվել է՝ նախատեսված ժամկետից երեք ամիս շուտ։ Սակայն առավել ուշագրավ է հաջորդող հանգամանքը։
2019 թվականի նոյեմբերի 21-ին ճանապարհահատվածը հանվել է երաշխիքային ժամկետից։ Մինչ այդ միջգերատեսչական աշխատանքային խումբն ուսումնասիրել էր ճանապարհի վիճակը և արձանագրել, որ այն համապատասխանում է պայմանագրին ու նախագծին։ Երաշխիքային ժամկետը մեկ տարի էր։
Մանրամասները` տեսանյութում։
Անահիտ Չալիկյան