Ներքին Ուղիղ խոսք Տեսանյութ 25 րոպե առաջ - 12:30 25-11-2026

Տիրադավին պարգևատրեցին, կաթողիկոսի անունը շրջանցեցին. ավագանու անդամը՝ Փաշինյան-Սիոն գործարքի մասին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Վաղարշապատ համայնքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանը Oragir.News-ի տաղավարում անդրադարձել է տեղական ինքնակառավարման մարմինների և Հայ Առաքելական Եկեղեցու հարաբերություններին՝ մանրամասներ ներկայացնելով Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու քաղաքական ենթատեքստից։

Հարություն Խաչիկյանի դիտարկմամբ՝ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանին պարգևատրելու որոշումը ոչ թե հոգևոր վաստակի գնահատական է, այլ զուտ քաղաքական գործարքի արդյունք։ Ավագանու անդամը հիշեցնում է, որ 2025 թվականի նոյեմբերին, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց եկեղեցու դեմ արշավը, Սիոն Ադամյանը սկզբում սխալ էր համարում եկեղեցուն ուղղված քննադատությունները։ Սակայն ընդամենը երկու ամիս անց հոգևորականը փոխել է դիրքորոշումը, միացել այդ գործընթացին և սերտ հարաբերություններ հաստատել Էջմիածնի քաղաքապետարանի ու իշխող թիմի հետ։
«Այս կոչումը տրվեց մեկ պատճառով. նա միացավ եկեղեցու դեմ արշավին և դարձավ իշխանությունների «սրտի հոգևորականը»»,- ընդգծում է Խաչիկյանը։

Ավագանու հոկտեմբերյան նիստում, երբ քննարկվում էր հարցը, ուշագրավ դրվագներ են գրանցվել։ Խաչիկյանի խոսքով՝ զեկուցող Արգիշտի Մեխակյանը, ընթերցելով արքեպիսկոպոսի կենսագրությունը, միտումնավոր շրջանցել է այն երեք կետերը, որտեղ հիշատակվում էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը։ Ընդդիմադիր գործչի ուղիղ հարցին, թե արդյոք իշխանությունները խնդիր ունեն Կաթողիկոսի անունն արտասանելու, Մեխակյանը խուսափել է պատասխանել։

Բացի այդ, կենսագրականում Աղավնատուն գյուղում կառուցված եկեղեցին վերագրվել է հոգևորականին՝ անտեսելով իրական բարերարին։ Ըստ Խաչիկյանի՝ դա պատահական չէ, քանի որ այդ բարերարը 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում աջակցել էր ընդդիմությանը, ինչից հետո հայտնվել էր իշխանական քարկոծման թիրախում։

Մանրամասները՝ տեսանյութում։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
14:10 Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը. Ալիև
14:04 9-րդ դասարանցիներին հանձնարարում են քրեական ենթամշակույթը խրախուսող ռուսական սերիալ դիտել. Հովհաննես Դանիելյան
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
19:36 Ամասիայում՝ նախկին ընդդիմադիրն ընդդեմ նախկին ՔՊ-ականի եղբոր, Աշոցքում՝ ՔՊ-ն առանց մրցակիցների
13:00 «Քո Սահմանադրությունը» բելառուսացման դուռ է բացում