Արտաքին 40 րոպե առաջ - 12:15 25-11-2026

Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթային և ֆինանսական կենտրոններին

Եմենի ապստամբական «Անսար Ալլահ» շարժման հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի Ռաս Թանուրա քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանին. գրում է ТАСС-ը՝ հղում անելով ապստամբների ռազմական խոսնակ Յահյա Սարիային։

«Եմենի զինուժն իրականացրել է 2 ռազմական գործողություն։ Առաջինն ուղղված էր Արևելյան նահանգի Ռաս Թանուրա քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանին», – գրել է Սարիան իր Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

Շարժման խոսնակի խոսքով՝ հարվածները ճշգրիտ են եղել և հրդեհ են առաջացրել։

Հուսիները նաև հարձակվել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի ֆինանսական թաղամասի վրա։ Սարիայի խոսքով՝ գործողությունը տեղի է ունեցել 3 փուլով և զգալի վնաս է պատճառել։

Նա հավելել է, որ ապստամբների գործողությունները պատասխանն են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից Եմենի հարավում գտնվող Լահջ նահանգում քաղաքացիական մեքենաների վրա հարձակումների, ինչպես նաև Սանայում և այլ շրջաններում հարվածների։

Երեքշաբթի Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության մարմինը հայտնել է, որ Ռիադի ֆինանսական թաղամասում գտնվող երկնաքերի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է 11 մարդ։ Վիրավորների թվում կա 2 սաուդցի և 9 օտարերկրացի՝ 2 հնդիկ, 3 նեպալցի և 4 եգիպտացի։



Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
14:10 Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը. Ալիև
14:04 9-րդ դասարանցիներին հանձնարարում են քրեական ենթամշակույթը խրախուսող ռուսական սերիալ դիտել. Հովհաննես Դանիելյան
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
19:36 Ամասիայում՝ նախկին ընդդիմադիրն ընդդեմ նախկին ՔՊ-ականի եղբոր, Աշոցքում՝ ՔՊ-ն առանց մրցակիցների
13:00 «Քո Սահմանադրությունը» բելառուսացման դուռ է բացում