Ուղիղ եթեր
Ներքին 2 ժամ առաջ - 14:04 24-11-2026

9-րդ դասարանցիներին հանձնարարում են քրեական ենթամշակույթը խրախուսող ռուսական սերիալ դիտել. Հովհաննես Դանիելյան

9-րդ դասարանի աշակերտների կրթական ծրագրում՝ ռուսաց լեզվի մեթոդական ուղեցույցում, ուսուցիչներին հորդորում են աշակերտներին հանձնարարել դիտել «Слово пацана. Кровь на асфальте» քրեական ենթամշակույթ կրող ռուսական սերիալը:

Այս մասին հայտնում է բլոգեր Հովհաննես Դանիելյանը:

«9-րդ դասարանի ռուսաց լեզվի մեթոդական ուղեցույցում ուսուցիչներին հորդորւոմ են 9-րդ դասարանի երեխաներին տանը հանձնարարել դիտել «Слово пацана. Кровь на асфальте» սերիալի առաջին սերիան ու պրեզենտացիա պատրաստել այդ թեմայով:

Այս սերիալը 14-ամյա խելոք, սովորող աշակերտի մասին է, ում ծեծում են ու վերցնում մոտը եղած գումարը, որից հետո նա մտնում է քրեական ենթամշակույթ, որ ստանա իր դասընկերների հարգանքը: Սկսում է կատարել տարատեսակ հանցագործություններ՝ գողություններ, ծեծկռտուքներ ու արժանանում դասընկերների հավանությանը:

Նույն տեմպերով 10-րդ դասարանում կարող է հանձնարարվել «Բրիգադա» ֆիլմը:

Հիշեցնեմ, որ 9-րդ դասարանի երեխաները գտնվում են այն տարիքում, որ կրկնում են ցանկացած արատավոր երևույթ, տղաների դեպքում՝ հատկապես քրեական ենթամշակույթը:

Նշեմ, որ «Բրիգադա» սերիալի գլխավոր դերասաններից մեկը տարիներ անց ասել էր, որ «Բրիգադա»-ն Ռուսաստանի դեմ կատարած հանցաործություն էր, որովհետև այն տարիներով ու սերունդներով փչացրել է ռուս ազգը:

Նիկլոի ու իր զուգընկերուհու «Լավ սովորիր, որ լավ ապրես», ու «Կրթվելը նորաձև է» արտահայտությունը հենց այս կրթության մասին է երևի, ինչպես ասում են՝ ուզում ես կործանել ազգը, սկսիր պատանիներից, այլ բացատրություն ԿԳՄՍ նախարարության արածին ես չունեմ», - ասում է Հովհաննես Դանիելյանը:

Ամենից շատ դիտված