Ջրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ավտովթար՝ Երևանում․ մեքենան մխրճվել է բենզալցակայանի տարածք, կա տուժած․Shamshyan.com Արմավիրում ծեծել է ամուսնուն, ապա սպիրտով հրկիզել Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Yerevan Today»-ի խմբագրին և «Հայելի ակումբին»՝ պահանջելով 4 մլն դրամ փոխհատուցում․ Tert.am Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ Ենոքավանի վարչական ղեկավարը խաբեության զոհ է դարձել․ կեղծ ԱԱԾ աշխատակիցն ու ԿԲ ներկայացուցիչը խոշոր գումար են հափշտակել․ Shamshyan.com Փաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր Ռուսաստանն արգելել է ցուցադրել «Մոնթե» ֆիլմը. Genetic Production Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ «Mitsubishi»-ն բախվել է կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա վիրավոր․Shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին 44 րոպե առաջ - 15:33 24-11-2026

Ակնհայտ է՝ Փաշինյանը ազատ մամուլի նկատմամբ ճնշnւմներին նոր թափ է հաղորդել․ նպատակն է լռեցնել. Սևակ Հակոբյան

Ակնհայտ է՝ Փաշինյանը ազատ մամուլի և վերլուծաբանների նկատմամբ ճնշումներին նոր թափ է հաղորդել. նպատակն է լռեցնել, իր ֆեյսբուքյան էջում գրել է Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։

«Օրեր առաջ ստացել ենք ծանուցում Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցչից՝ հերքման պահանջի մասին։ «Կարճ ասած» հաղորդման թողարկումներից մեկը Փաշինյանը համարել է զրպարտություն և վիրավորանք իր հասցեին, իր «բարի համբավի արատավորում»։

Մի հատ էլ նայեցի հաղորդումը և չգտա որևէ տող, որը իրավական մասով կարող էր խնդիր առաջացնել։ Դիմեցի մեր կայքի հետ աշխատող փաստաբանական գրասենյակին, խնդրեցի հուշել, թե որ մասով են հերքման կարիք տեսնում։ Իրենք ևս չգտան զրպարտություն կամ վիրավորանք պարունակող խոսք։ Ուստի առաջարկեցին հետադարձ նամակով խնդրենք՝ Փաշինյանի փաստաբանը ճշգրտի, թե կոնկրետ որոնք են համարում արատավորող, վարկաբեկող ձևակերպումներ։ Նյութը, նշեմ, COP17-ի ուռճացված գնումների մասին էր։

Նամակը ուղարկեցինք, և փոխանակ պատասխանին, այսօր մամուլով կարդացի, որ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Yerevan.Today կայքին, ինձ՝ գլխավոր խմբագրիս, «Hayeli.am»-ին, որը ևս իր հարթակում տեղադրել է թողարկումը։

Ակնհայտ է, որ Փաշինյանը ազատ մամուլի և վերլուծաբանների նկատմամբ ճնշումներին նոր թափ է հաղորդել և չի խորշում դա անել անձնապես, դատի եմ տալիս, որովհետև ինձ քննադատում ես։ Սրա նպատակը չեմ կարծում դատի տալով փող աշխատելն է, այլ այն, որ իր մասին դադարենք խոսել, դադարենք քննադատել։ Մեզանից նա վտանգ է տեսնում։
Ես շատ լավ գիտեմ՝ որն է վիրավորանքը, որն է զրպարտությունը, ի վերջո՝ արդեն 9 տարի աշխատում եմ այս մթնոլորտում։

Փաստաբանների հետ խորհրդակցելու արդյունքում կհստակեցնենք մեր հետագա անելիքները»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Փաշինյանը դատի է տվել Սևակ Հակոբյանին և երկու լրատվամիջոցի. 4 մլն է պահանջում:

Ամենից շատ դիտված

17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
21:17 Մեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասին
22:56 Թրամփը Գոհաբանության օրը ներում կշնորհի Ազատություն և Փետուր անունով հնդկահավերին
21:34 Անձամբ իմ և մեր թիմի անունից հաստատում եմ՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու