Առաջին քննությանը եկել եմ, բավական վատ եմ ինձ զգացել, հանձնաժողովի անդամներին անընդհատ կանչում էի, ասում՝ տեսողությունս լավ չի, էկրանը մեծացրեք, հետո համարյա մինչև վերջ չեմ կարողացել լրացնել, հետո հանձնաժողովի անդամներց մեկը ասել է՝ արագ լրացնեն և դուևս գան, որպեսզի զրո միավոր չստանան:
Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց ֆիզիկայի ուսուցչուհի Մարիետա Պողոսյանը, ով, իր նման բազմաթիվ ուսուցիչների նման, հավաքվել էին ԿԳՄՍՆ-ի մոտ՝ իրենց բողոքի ձայնը հասցնելու պատկան մարմիններին:
«Ինձ այդ պահին որևէ օգնություն ցույց չեն տվել, ես շատ դժգոհ դուրս եմ եկել, երկար ժամանակ մտածում էի՝ երբեք չեմ մասնակցի քննության, նախորդ անգամ եկել էի, որ նախարարի հետ հանդիպեմ, դիմում էի գրել, բայց հանդիպումը չի կայացել»,- պատմում է նա:
Ուսուցչուհու խոսքով՝ այս անգամ իրեն ծանուցում է եկել քննության ամսաթվի մասին, բայց վայրը նշված չի եղել, հետո ևս չեն տեղեկացրել, ինքը գնացել է դպրոց, որտեղ ցուցակում իր անունը չի եղել, հետո՝ մեկ այլ դպրոց, արդյունքում իրեն բացակա են նշանակել:
«Կամավոր ատեստացիայի գնալու ամբողջ գործընթացը ձախողվել է: Ինչու՞ պետք է ուսուցիչներին քննեն, զննեն, սա ի՞նչ վերաբերմունք է, ինչու՞ պետք է այլ պաշտոնյաների աշխատավարձը մեկ օրում դառնա 2 միլիոն, ես երեք բարձրագույն կրթություն ունեմ, այս տարի լրանում է աշխատանքային 40 տարին, բայց ստանում եմ 130 հազար դրամ»,- նշում է Մարիետա Պողոսյանը:
Նա նշեց, որ տասնապատիկ բարդ խնդիրներ են ներառում քննության ժամանակ, ապա հույս հայտնեց, որ Ժաննա Անդրեասյանը կշտկի իրավիճակը, քանի որ ուսուցիչներին չի կարելի ստորացնել:
Մաթեմատիկայի ուսուցչուհի Արմինե Մնացականյանն էլ նշեց, որ երեկվա կամավոր ատեստավորմանը երկրորդ անգամ էր մասնակցում և չհաղթահարեց, ասաց, որ կային չափորոշչից դուրս առաջադրանքներ, ԱԲ-ով ստեղծված վարժություններ, որոնց համար տրվել էր 3 ժամ, մինչդեռ իրենք այդ նույն առաջադրանքները տվել են ԱԲ-ին, որն ասել է, որ դրանց լուծման համար անհրաժեշտ է ավելի քան 5 ժամ, իսկ վարժությունների մի մասը օլիմպիական մակարդակի էին:
Արմինե Մնացականյանը մեզ տեղեկացրեց, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանն ուսուցիչների հետ հանդիպմանն ասել է, որ կվերանայեն, կհամոզվեն, որ հարցաշարում եղել են ստանդարտից դուրս հարցեր, ոչ չափորոշչին համապատասխան, այդ ժամանակ որոշում կկայացնեն, 7-10 օրվա ընթացքում որոշումը կկայացվի:
Տեսանյութ: