Ներքին 15 րոպե առաջ - 20:53 22-11-2026

Սիրուն չի, Տիկին Գալյան, նաև՝ ազնիվ չէ. Լիլիթ Գալստյան

Սիրուն չի, Տիկին Գալյան, նաև՝ ազնիվ չէ. մեր ուշադրության կենտրոնում նաև ՔԿՀ-ներում տառապnղ մեր հարյուրավոր քաղաքացիներն են, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Աչքովս ընկավ Սրբուհի Գալյանի Հ1-տաղավարում զրույցը, ուր Արդարադատության նախարարը հայտարարում է, թե քրեակատարողական հիմնարկներ մեր այցելությունները պայմանավորված են կոնկրետ անձանց ճակատագրով /նկատի ունի քաղաքական բանտարկյալներին/։

Ցավում եմ, որովհետև նախարարուհին ճիշտ չի խոսում։

Սիրուն չի, Տիկին Գալյան, նաև՝ ազնիվ չէ, բոլորովին ազնիվ չէ․․․

Այո, քաղբանտարկյալները մեր առաջնորդներն են, մեր գաղափարական ընկերները, և անբարոյական կլիներ նրանց ճակատագրի և նրանց նկատմամբ իրականացվող հաշվեհարդարների նկատմամբ անտարբերությունը։

Բայց մեր ուշադրության կենրոնում նաև ՔԿՀ–ներում տառապող մեր հարյուրավոր քաղաքացիներն են, ընդորում, այն իրողությունը, որ անազատության մեջ գտնվող շուրջ 3276 անձանց 48 տոկոսը կալանավորներ են, որոնք տարիներով դատավճռի են սպասում։

Երկու-երեք շաբաթ առաջ, իմ՝ որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի, նախաձեռնությամբ, նաև իշխանական պատգամավորներ Ք․ Հարությունյանի, Թ․ Ղազարյանի, դիտորդ հանձնաժողովի ներգրավմամբ, այցելել ենք մի շարք քրեակատարողական հիմնարկներ/ Աբովյան, Արմավիր, Սևան, Նուբարաշեն, Կենտրոն/ հանդիպել ենք անազատության մեջ գտնվող հարյուրավոր քաղաքացիների։

Լսել եմ նրանց խնդիրների մասին, հորդորել եմ անկաշկանդ բարձրաձայնել իրենց իրավունքներին՝ պահպանման պայմաններին կամ առողջությանը վերաբերող խնդիրներ։

Մեր այցին հաջորդել են Ս․ Գալյանին և Ա․ Ավանեսյանին, Ա․ Թորոսյանին ուղղված մի շարք նամակներ, որոնք առնչվում են անազատության մեջ գտնվող սովորական/ոչ քաղաքական անձանց/, նաև օտարերկրյա քաղաքացիների խնդիրներին։

Սիրուն չի, Տիկին Գալյան․․․, մանավանդ որ լավ գիտեք, որ ՔԿՀ-ներ այցելել ենք նաև նախորդ ժամանակաշրջանում։ Պարզապես ուրիշների ցավը, ողբերգությունը կամ ճակատագրական սայթակումը PR -ի առարկա չենք դարձրել։

Դուք ստիպում եք հանրայնացրել ձեզ ուղղված նամակները, որոնք վերաբերում են Արմավիրում, Սևանում, Նուբարաշենում և Աբովյանում անազատության մեջ գտնվող անձանց»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

12:16 Արարատի մարզում 57-ամյա տղամարդու տնից հափշտակել են 155 հազար եվրո գումար
22:03 ՆԳՆ-ին ուղղված դիմումով պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան․ Արտակ Բեգլարյան
14:58 Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Nissan»-ում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին
22:28 Հորմուզի նեղուցի բացումը հնարավոր է միայն Իրանի պահանջների կատարման դեպքում․Արաղչի
10:21 ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, մենք կխլենք այն Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
21:35 Լևոն Աբրահամյանն ընտրվել է Նկարիչների միության նախագահ
15:08 Լեռնավանում ՔՊ-ական պատգամավորից մեկը հայհոյել է բնակչին․ քաշքշուկ է տեղի ունեցել
22:59 Իրանում վարչակարգի հիմնարար փոփոխություն է տեղի ունեցել․ Թրամփ
22:47 Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆը հայտարարել է ՀՖՖ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին
13:50 Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ